ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Մասնագետը հաշվարկել է, թե ինչպես կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախկին ՀՀ  ֆինանսների նախարար և միջազգային հանրային ֆինանսների խորհրդատու Վարդան Արամյանը ներկայացրել է մի հաշվարկ, որի համաձայն, եթե հանրապետություն մատակարարվող գազի գինը բարձրանա 69%-ով, վերջնական սպառողների համար ծախսերը կաճեն մոտավորապես 29%-ով՝ 143-ից մինչև 185 դրամ մեկ խորանարդ մետրի համար, գրում է ritmeurasia.ru–ն։

Արամյանի խոսքովսակագնի բարձրացումը տնտեսության վրա կազդի մի քանի ձևով։ «Առաջին ասպեկտը սոցիալական հետևանքներն են. նույնիսկ եթե կառավարությունը սուբսիդավորի խոցելի խմբերի կոմունալ ծախսերը, գների բարձրացման ազդեցությունը միջին խավի վրա բավականին ծանր կլինի։ Տնային տնտեսությունների ծախսերի աճը կհանգեցնի ծախսերի կրճատման, և, հետևաբար, պահանջարկի անկման, ինչը հիմնականում կազդի առևտրի և ծառայությունների ոլորտների վրա», - նշել է նա։ Նրա խոսքով ամենաշատը կհարվածվի արտադրական ոլորտը՝ գյուղատնտեսական արտադրողներից մինչև ծանր արդյունաբերություն։ Ֆինանսական ծառայությունների ոլորտը, որը գազի անմիջական սպառող չէ, կարող է որևէ խնդրի չհանդիպել, սակայն այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը և ծանր արդյունաբերությունը, որտեղ գազը կազմում է ծախսերի կառուցվածքի զգալի մասը, անխուսափելիորեն կբախվեն դժվարությունների։

«Սա ուղղակի հարված կհասցնի երկրի տնտեսական ներուժին։ Ահա թե ինչու էր Մարտին Գալստյանը նշել այդ ծայրահեղ սցենարը։ Եվ ես համաձայն եմ նրա հետ», - նշել է Արամյանը։

Նա նաև նշել է, որ սուբսիդիաները տրամադրվում են պետական ​​բյուջեից, հետևաբար քաղաքացիներից, և այդ ծախսերը չեն կարող անվերջ բեռ դառնալ բյուջեի համար: Եթե սուբսիդիաները տրամադրվեն բոլորին՝ առանց բացառության, ապա դա կհանգեցնի զգալի ծախսերի, իսկ եթե խոսքը թիրախային խմբերի մասին է, ապա անհրաժեշտ է որոշել, թե ովքե՞ր կներառվեն, արդյո՞ք սուբսիդիաները կլինեն մասնակի, թե լրիվ, և որքա՞ն ժամանակով դրանք կտրամադրվեն։ Այս չափի լրացուցիչ ծախսային բեռի սահմանումը, հատկապես ընթացիկ տարվա բյուջեի շրջանակներում, չափազանց դժվար խնդիր է գործադիր իշխանության համար, և նման ծախսերը սովորաբար ծածկվում են կապիտալ ներդրումների կրճատմամբ, օրինակ դպրոցաշինության և ենթակառուցվածքների զարգացման համար նախատեսված միջոցների կրճատմամբ։

Մեկնաբանելով 69% գների աճի կանխատեսումը Արամյանը նշել է, որ զեկույցի հեղինակները հաշվի են առել միայն գները շուկայական մակարդակին համապատասխանեցնելու հետ կապված հնարավոր ծախսերի աճը։ Սակայն, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, ապա ներմուծվող գազի և նավթամթերքի վրա կկիրառվեն մաքսային տուրքեր, ինչը կհանգեցնի մոտ ևս 30% գների լրացուցիչ աճի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular