Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրանները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի վարչախումբն անմտորեն քանդում է Մոսկվայի հետ երկարամյա կապերը դրանով իսկ վտանգելով Ռուսաստանից էներգակիրների արտոնյալ մատակարարման մասին համաձայնագրի իրականացումը։ Ընդ որում ԵԱՏՄ-ին անդամակցությունից զրկվելը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի 14% անկման։ Այս ֆոնին էլ թուրքական մի շարք լրատվամիջոցներ հրապարակել են նյութեր «Հայաստանը լուծում է գտնում Թուրքիայում» վերնագրով, գրում է politnavigator.net–ը։ 

Դրա առիթը դարձել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ Երևանն այլընտրանքային մատակարարներ է փնտրում Ռուսաստանի հետ համաձայնագիրը չեղարկվելու դեպքում։ Դիտարկվող տարբերակների թվում է նաև Թուրքիան։ «Ո՞վ ասաց, որ մենք պարզապես մեկ երկրից կախվածությունը կփոխարինենք մեկ ուրիշից կախվածությամբ։ Մենք պատրաստվում ենք բնական գազ գնել միաժամանակ բոլոր հնարավոր աղբյուրներից՝ Ադրբեջանից, Իրանից և Թուրքիայից։ Ես չեմ կարծում, թե ռուսական բնական գազը էժան է։ Ինչպես տեսնում եք, գազն օգտագործվում է որպես քաղաքական գործիք»,- հայտարարել է Փաշինյանի համախոհը։

Դե ինչ, եթե նրանք ցանկանում են ընտրել այդ ուղին, թող այդպես էլ լինի։ Այստեղ ամենազարմանալին հենց Թուրքիայի ուղղությամբ շրջադարձ կատարելու որոշումն է հատկապես հաշվի առնելով նրանց միջև առկա դարավոր «սերն ու ջերմությունը»։ Բայց դա պատմության ողբերգական կողմն է։ Կոմիկական կողմն այլ տեղում է. Թուրքիան ինքն էլ է ռուսական գազ գնում «Կապույտ հոսք» (Blue Stream) և «Թուրքական հոսք» (TurkStream) խողովակաշարերով։ Հայ պաշտոնյաների կողմից սա իսկապես «փայլուն» առևտրային քայլ է, այսինքն հավելավճարով գնել այն, ինչին իրենք արդեն իսկ հասանելիություն ունեին։ Սա շուկայում ծաղիկ վաճառելու պես բան չէ...

Կա ևս մեկ «փոցխ», որի վրա կանգնել է Հայաստանի կառավարությունը անտեսելով այլոց փորձը։ Հետևելով Բրյուսելի հրահանգներին և պատժամիջոցներին Բուլղարիան նույնպես հրաժարվեց ռուսական գազի մատակարարումներից։ «Այլընտրանքներ» փնտրելիս բուլղարական կողմը 13-ամյա պայմանագիր կնքեց «Bulgargaz»-ի և թուրքական պետական ​​«BOTAŞ» ընկերության միջև։ Բուլղարիան պարտավորվեց ավելի քան 500 000 դոլարի չափով ֆիքսված վճար կատարել թուրքական գազային ենթակառուցվածքներից օգտվելու համար անկախ նրանից, թե կօգտագործի արդյո՞ք ամրագրված հզորությունները, թե՞ ոչ։ Միլիոնավոր դոլարների հասնող պարտքեր կուտակելուց հետո կառավարությունը հայտարարեց գործարքի 15-ամսյա «սառեցման» մասին, սակայն հրաժարվեց բացահայտել դրա պայմանները։ Ինչպես նշել էր Բուլղարիայի ղեկավար Ռումեն Ռադևը, «թուրքական կողմը զիջումների գնաց հանուն բարիդրացիական հարաբերությունների պահպանման»... Մինչդեռ զիջումները կատարվել էին ոչ թե «BOTAŞ»-ի, այլ Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից, ով գործում էր սեփական քաղաքական շահերից ելնելով։ Իրականում իրավիճակը շատ ավելի բարդ էր։ Վերջերս պարզ է դարձել, որ Բուլղարիայի կառավարությունը թույլտվություն է տվել Թուրքիային մասնակցելու Սև ծովում գազի հետախուզման աշխատանքներին։ Թեև պայմանագիրը մնում է գաղտնի, բայց քաղաքական գնի հարցը բաց է։ Կառավարության որոշումը թույլ տալ թուրքական պետական ​​նավթային ընկերությանը մասնակցել Սև ծովի բուլղարական հատվածում նավթի և գազի հետախուզմանը, քննադատության, «դավաճանության» ու «ազգային շահերը վաճառելու» մեղադրանքների տեղիք տվեց։

Բայց այս պատմությունը էլ ավելի հետաքրքիր է. «BOTAŞ»-ի հետ գործընկերությունը ենթադրում է «Ստրանջա-1» գազատարի ընդլայնում. 2027 թվականից սկսած այդ երթուղին թույլ կտա ռուսական գազին մուտք գործել Եվրոպա որպես թուրքական գազային խառնուրդի մաս։ Այդ միացման կետը «Տրանսբալկանյան» գազատարի մաս է կազմում և միմյանց է կապում բուլղարական ու թուրքական գազային ցանցերը։ Հաջորդ տարվանից սկսած Բուլղարիայի միջոցով ԵՄ գազ ներկրող ընկերությունները պարտավոր կլինեն ապացուցել, որ գազը ոչ ռուսական ծագում ունի։

Այսինքն ի վերջո ստացվում է այնպես, որ խոսք է գնում այն նույն  ռուսական գազի մասին, որը Թուրքիան գնում և վերավաճառում է։ Անկարան իրեն դիրքավորում է որպես էներգետիկ հանգույց Հարավարևելյան Եվրոպայի համար։ Բուլղարիան կարող էր օգտվել այս իրավիճակից, եթե հանդես գար որպես հավասար գործընկեր ունենալով սեփական ռազմավարությունը, բայց փոխարենը հիմա  այն մնում է ընդամենը օգտագործման տարածք, օտար շահերի համար հարմար հենակետ։

Որևէ կասկած չկա, որ Հայաստանը ևս կհայտնվի նմանատիպ իրավիճակում։ Երբ թուրքերի հետ համաձայնություն ձեռք բերվի, շահերի բախումից խուսափելն անհնար կլինի։ Պարզ ասած Հայաստանը շարժվում է Բուլղարիայի օրինակով ուղիղ ճանապարհով գնալով դեպի իր պատմական թշնամիների տիրապետության տակ ընկնելը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Стипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду
Самое популярное