Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Լուսավոր կերպար էր Ժորաս։ Շատ աշխույժ էր, բարի, խղճով երեխա էր։ Երեխաների հետ բակում «ֆիշկա» էին խաղում։ Հաղթում էր, բայց, միևնույնն է, «ֆիշկաները» թողնում էր պարտվողներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ժորայի մայրիկը՝ տիկին Գայանեն։ Ժորան ծնվել է Էջմիածնում։ 12 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Երևան։

Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Գայանեն նշում է՝ գերազանց առաջադիմություն չի ունեցել, բայց վատ էլ չէր սովորում։ «Սովորելու առումով աշխատասեր չէր, բայց շատ ընդունակ էր։ Կարող էր տանը դաս չսովորել, բայց գնար դպրոց, հինգ ստացած վերադառնար։ Սպորտի էր հաճախում, ըմբշամարտով էր զբաղվում։ Մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Անթիվ պատվոգրեր, մեդալներ ու գավաթներ ունի»։

Ժորայի 16 տարեկանը դեռ չլրացած՝ ընտանիքը որոշում է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն։ «Չեմ թաքցնի՝ միշտ բանակի հետ կապված անհանգստություն կար իմ ներսում։ Ռուսաստանում էինք ապրում, արդեն պետք է 18 տարեկան դառնար, ինձ ասաց. «Մա՛մ, պետք է վերադառնանք Հայաստան, ես բանակ եմ գնալու»։ Իրեն անկեղծորեն ասացի՝ չեմ ուզում, որ ծառայես, շատ անհանգիստ եմ։ Իսկ Ժորան ընդդիմացավ՝ պետք է ծառայեմ։ Նա այդ տարիքում շատ հասուն էր, մեր տան տղամարդն էր, իր խոսքն արժեք ուներ։ Չկարողացա իրեն ընդդիմանալ, նա այնքան լուրջ էր մոտենում ծառայության հարցին։ Վերադարձանք Հայաստան»։

2019 թվականի հուլիսի 11-ին Ժորան զորակոչվում է ժամկետային ծառայության։ Վեց ամիս ծառայել է Արմավիրի զորամասում, այնուհետև՝ Սանասարավանում (Կուբաթլու): «Ինձ ասում էր՝ անպայման պետք է Արցախում ծառայեմ։ Այնպես արեց, որ այդ հարցում էլ չընդդիմանամ։ Մեկ տարի երեք ամսվա ընթացքում մեկ օր չի դժգոհել։ Ամեն ինչ արել եմ, որ իմ երեխաները որևէ բանի կարիք չունենան։ Բնական է՝ ծառայության ժամանակ կարող են և դժվարություններ լինել, բայց իմ տղան երբեք չի տրտնջացել, երբեք չի ասել, որ այս մի բանը չկա կամ նման բաներ։ Նույն կերպ՝ նաև պատերազմի օրերին. երբեք դժգոհության մեկ բառ չեմ լսել։ Միշտ ասում էր. «Սաղ տոչնի ա»։ Պատերազմի օրերին նա ինձ այնպես էր խաբել, չէի հասկանում, որ առաջնագծում է։ Երբեք սուտ չէր խոսում, բայց այդ օրերին ինձ այնպես համոզեց, որ հավատացի՝ ամեն ինչ նորմալ է։ Ասում էր. «Մա՛մ, տանկիստ եմ, հինգերորդ գծում եմ, առաջնագծում չեմ։ Հետո արդեն պարզվեց՝ ինչ առաջին գիծ, ինչ տանկ, ամեն ինչ իրար էր խառնվել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Իմ տղան տանկի մեխանիկ վարորդ էր։ Հրաշալի տիրապետում էր իր մասնագիտացմանը։ Օգոստոսին նա Ռուսաստանում՝ Աստրախանում, տանկային բիաթլոնի էր մասնակցում։ Երբ պատերազմն սկսվեց, Ժորս Հայաստանում չէր։ Առաջին օրերին իրենց ընկերներից շատերն էին զոհվել, իրենց զորամասի տղաներից շատերը Ջրականում էին եղել։ Երեք ամիսը մեկ այնտեղ էին գնում զորավարժությունների։ Տղաներն ուզում էին շուտ հետ գալ Ռուսաստանից։ Ժորս ասում էր. «Մա՛մ, գիտես, թե ինչ տղերք են զոհվել, պետք է հետ գանք, որ կարողանանք մեկս մյուսի մեջքը պահել»։ Ես էլ մտածում էի՝ մինչև վերադառնան, պատերազմը կավարտվի։ Ո՞վ կմտածեր, որ այս պատերազմը 44 օր է տևելու, և այսքան տղաներ են զոհվելու։ Չէինք պատկերացնում, թե մարտի դաշտում ինչ է կատարվում։ Տարբեր մարդիկ տարբեր բաներ էին ասում։ Խաբում էին, թե հաղթում ենք։ Բայց, ախր, նույնը նաև իմ տղան էր ինձ ասում։ Ժորս ինձ այդպես էր ասում, որ հանգիստ լինեմ, իսկ ես հավատում էի իրեն։ Սեպտեմբերի 30-ին տղաները վերադարձան Հայաստան։ Նա ինձ իրենց գալու օրը չէր ասել, բայց ես ճշտել էի։ Գնացի օդանավակայան, նա շարքի միջից ինձ նկատեց։ Հայացքներով իրար հանդիպեցինք։ Կարծես ինձ հայացքով ասեր՝ դու ինչպե՞ս իմացար, թե մենք երբ ենք գալիս»։

Տղաները մեկնում են իրենց զորամաս։ «Այնտեղից անմիջապես մեկնել են Ջրական։ Նաև Վարանդայում են եղել։ Եթե մեկ բառով՝ եղել են բոլոր թեժ կետերում։ Նա ինձ ոչինչ չէր պատմում, հետո ուրիշներից եմ իմացել, որ նա տեղից տեղ է տեղափոխվել։ Ինձ միայն ասում էր՝ ինձ հանկարծ չզանգես, ես կզանգեմ։ Մի քանի վայրկյան էինք զրուցում։ Միայն ուզում էի իր ձայնը լսել, ինձ համար կարևորը դա էր»։

Հոկտեմբերի 22-ին է զոհվել Ժորան։ Զոհվելու վայրն Իշխանաձորն է։ «Միշտ երեկոյան ժամերին էր զանգում։ Վերջին զանգի ժամանակ հարցրեց՝ մա՛մ ջան, ո՞նց ես։ Բնականաբար, ինձ համար առաջնային էր իր որպիսությունն իմանալը։ Իսկ իր պատասխանը մեկն էր. «Մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ է, ինչ էլ որ լինի, հանկարծ դուխդ չգցես, հանկարծ չկոտրվես, չնայած գիտեմ, որ կոտրվող չես»։ Եվ հեռախոսն անջատեց։ Մի քանի րոպե հետո նորից զանգեց։ Այնքան տագնապած էի, կարծես վատ զգացողություն ունենայի։ Նորից նույնը կրկնեց. «Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես»։ Միայն դա է ասել։ Շատ հետո հասկացա, թե իր երկրորդ զանգն ինչի համար էր»։ Ժորան շուտ է տուն «վերադարձել»։

Շատ հետո է մայրիկը մանրամասներ իմացել պատերազմական օրերից։ «Մի օր Եռաբլուրում հանդիպեցի իր զորամասի թիկունքի պետի կնոջը։ Նա պատմեց՝ երբ Ժորան առաջին անգամ փրկվեց, էլ չպետք է գնար։ Իմացա, որ իրենց տանկին հարվածել են, ընկերը զոհվել է, այդ օրը նա փրկվել է։ Բայց ինձ ոչինչ այդ մասին չէր պատմել։ Իմացա նաև, որ իրենց հրամանատարը երկրորդ օրը զոհվել է։ Ժորաս ինչ-որ առումով պատասխանատվությունն իր ձեռքն է վերցրել, ամեն ինչ կազմակերպել է, հրահանգավորել։

Իր զոհվելու հանգամանքների մասին ևս մանրամասներ իմացա։ Պատերազմի ժամանակ չորս օրը մեկ տղաների հերթափոխ են իրականացրել։ Այդ օրերին ինչ-որ դպրոցում են եղել։ Ժորս հերթափոխից նոր է իջած եղել։ Իրենց զորամասում մի զինվոր է եղել, ով միայն մայրիկ է ունեցել, նա էլ վատառողջ է եղել։ Այդ տղան պետք է հերթափոխի բարձրանար այդ օրը։ Ժորս լսել է, որ նա ասում է՝ այնտեղ գնացողը հետ չի գալիս, եթե ես զոհվեմ, մամայիս ո՞վ է պահելու։ Բայց, բնականաբար, հերթափոխը պետք է իրականացնեին։ Ժորս այդ տղայի հետ միասին կրկին բարձրանում է հերթափոխի։ Միասին գնում են, այդ տղայի հետ էլ զոհվում է։ Ես հանդիպել եմ նրա մայրիկին, միասին սգացել ենք մեր որդիների կորուստը։ Երբեմն հարց եմ տալիս ինքս ինձ՝ եթե չգնար, ի՞նչ կլիներ հետո, իսկ գուցե նա չզոհվեր էլ։ Բայց դա իր ընտրությունն է եղել»։

Ապրելու ուժի մասին։ «Երկու անգամ ռեալ զգացել եմ իմ տղայի ներկայությունը։ Մի հզոր ուժ ինձ վերևից պահում է։ Դա Ժորաս է, մեկ էլ՝ Աստված։ Իհարկե, ուժ է տալիս նաև աղջկաս տղաս՝ մեր փոքր Ժորը։ Նա շատ նման է քեռուն։ Մյուս կողմից՝ իրավունք չունեմ աղջկաս մենակ թողնելու։ Նրա ցավն էլ է մեծ, իրենք շատ մտերիմ քույր ու եղբայր են եղել։ Ժորան ամեն վայրկյան ինձ հետ է։ Տարիներն անցնում են, բայց մոր համար ոչինչ էլ չի փոխվում»։

Հ. Գ. - Տանկիստ Ժորա Մարտիրոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetАрестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияПочему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Politico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукцииРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»
Самое популярное