Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Լուսավոր կերպար էր Ժորաս։ Շատ աշխույժ էր, բարի, խղճով երեխա էր։ Երեխաների հետ բակում «ֆիշկա» էին խաղում։ Հաղթում էր, բայց, միևնույնն է, «ֆիշկաները» թողնում էր պարտվողներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ժորայի մայրիկը՝ տիկին Գայանեն։ Ժորան ծնվել է Էջմիածնում։ 12 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Երևան։

Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Գայանեն նշում է՝ գերազանց առաջադիմություն չի ունեցել, բայց վատ էլ չէր սովորում։ «Սովորելու առումով աշխատասեր չէր, բայց շատ ընդունակ էր։ Կարող էր տանը դաս չսովորել, բայց գնար դպրոց, հինգ ստացած վերադառնար։ Սպորտի էր հաճախում, ըմբշամարտով էր զբաղվում։ Մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Անթիվ պատվոգրեր, մեդալներ ու գավաթներ ունի»։

Ժորայի 16 տարեկանը դեռ չլրացած՝ ընտանիքը որոշում է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն։ «Չեմ թաքցնի՝ միշտ բանակի հետ կապված անհանգստություն կար իմ ներսում։ Ռուսաստանում էինք ապրում, արդեն պետք է 18 տարեկան դառնար, ինձ ասաց. «Մա՛մ, պետք է վերադառնանք Հայաստան, ես բանակ եմ գնալու»։ Իրեն անկեղծորեն ասացի՝ չեմ ուզում, որ ծառայես, շատ անհանգիստ եմ։ Իսկ Ժորան ընդդիմացավ՝ պետք է ծառայեմ։ Նա այդ տարիքում շատ հասուն էր, մեր տան տղամարդն էր, իր խոսքն արժեք ուներ։ Չկարողացա իրեն ընդդիմանալ, նա այնքան լուրջ էր մոտենում ծառայության հարցին։ Վերադարձանք Հայաստան»։

2019 թվականի հուլիսի 11-ին Ժորան զորակոչվում է ժամկետային ծառայության։ Վեց ամիս ծառայել է Արմավիրի զորամասում, այնուհետև՝ Սանասարավանում (Կուբաթլու): «Ինձ ասում էր՝ անպայման պետք է Արցախում ծառայեմ։ Այնպես արեց, որ այդ հարցում էլ չընդդիմանամ։ Մեկ տարի երեք ամսվա ընթացքում մեկ օր չի դժգոհել։ Ամեն ինչ արել եմ, որ իմ երեխաները որևէ բանի կարիք չունենան։ Բնական է՝ ծառայության ժամանակ կարող են և դժվարություններ լինել, բայց իմ տղան երբեք չի տրտնջացել, երբեք չի ասել, որ այս մի բանը չկա կամ նման բաներ։ Նույն կերպ՝ նաև պատերազմի օրերին. երբեք դժգոհության մեկ բառ չեմ լսել։ Միշտ ասում էր. «Սաղ տոչնի ա»։ Պատերազմի օրերին նա ինձ այնպես էր խաբել, չէի հասկանում, որ առաջնագծում է։ Երբեք սուտ չէր խոսում, բայց այդ օրերին ինձ այնպես համոզեց, որ հավատացի՝ ամեն ինչ նորմալ է։ Ասում էր. «Մա՛մ, տանկիստ եմ, հինգերորդ գծում եմ, առաջնագծում չեմ։ Հետո արդեն պարզվեց՝ ինչ առաջին գիծ, ինչ տանկ, ամեն ինչ իրար էր խառնվել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Իմ տղան տանկի մեխանիկ վարորդ էր։ Հրաշալի տիրապետում էր իր մասնագիտացմանը։ Օգոստոսին նա Ռուսաստանում՝ Աստրախանում, տանկային բիաթլոնի էր մասնակցում։ Երբ պատերազմն սկսվեց, Ժորս Հայաստանում չէր։ Առաջին օրերին իրենց ընկերներից շատերն էին զոհվել, իրենց զորամասի տղաներից շատերը Ջրականում էին եղել։ Երեք ամիսը մեկ այնտեղ էին գնում զորավարժությունների։ Տղաներն ուզում էին շուտ հետ գալ Ռուսաստանից։ Ժորս ասում էր. «Մա՛մ, գիտես, թե ինչ տղերք են զոհվել, պետք է հետ գանք, որ կարողանանք մեկս մյուսի մեջքը պահել»։ Ես էլ մտածում էի՝ մինչև վերադառնան, պատերազմը կավարտվի։ Ո՞վ կմտածեր, որ այս պատերազմը 44 օր է տևելու, և այսքան տղաներ են զոհվելու։ Չէինք պատկերացնում, թե մարտի դաշտում ինչ է կատարվում։ Տարբեր մարդիկ տարբեր բաներ էին ասում։ Խաբում էին, թե հաղթում ենք։ Բայց, ախր, նույնը նաև իմ տղան էր ինձ ասում։ Ժորս ինձ այդպես էր ասում, որ հանգիստ լինեմ, իսկ ես հավատում էի իրեն։ Սեպտեմբերի 30-ին տղաները վերադարձան Հայաստան։ Նա ինձ իրենց գալու օրը չէր ասել, բայց ես ճշտել էի։ Գնացի օդանավակայան, նա շարքի միջից ինձ նկատեց։ Հայացքներով իրար հանդիպեցինք։ Կարծես ինձ հայացքով ասեր՝ դու ինչպե՞ս իմացար, թե մենք երբ ենք գալիս»։

Տղաները մեկնում են իրենց զորամաս։ «Այնտեղից անմիջապես մեկնել են Ջրական։ Նաև Վարանդայում են եղել։ Եթե մեկ բառով՝ եղել են բոլոր թեժ կետերում։ Նա ինձ ոչինչ չէր պատմում, հետո ուրիշներից եմ իմացել, որ նա տեղից տեղ է տեղափոխվել։ Ինձ միայն ասում էր՝ ինձ հանկարծ չզանգես, ես կզանգեմ։ Մի քանի վայրկյան էինք զրուցում։ Միայն ուզում էի իր ձայնը լսել, ինձ համար կարևորը դա էր»։

Հոկտեմբերի 22-ին է զոհվել Ժորան։ Զոհվելու վայրն Իշխանաձորն է։ «Միշտ երեկոյան ժամերին էր զանգում։ Վերջին զանգի ժամանակ հարցրեց՝ մա՛մ ջան, ո՞նց ես։ Բնականաբար, ինձ համար առաջնային էր իր որպիսությունն իմանալը։ Իսկ իր պատասխանը մեկն էր. «Մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ է, ինչ էլ որ լինի, հանկարծ դուխդ չգցես, հանկարծ չկոտրվես, չնայած գիտեմ, որ կոտրվող չես»։ Եվ հեռախոսն անջատեց։ Մի քանի րոպե հետո նորից զանգեց։ Այնքան տագնապած էի, կարծես վատ զգացողություն ունենայի։ Նորից նույնը կրկնեց. «Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես»։ Միայն դա է ասել։ Շատ հետո հասկացա, թե իր երկրորդ զանգն ինչի համար էր»։ Ժորան շուտ է տուն «վերադարձել»։

Շատ հետո է մայրիկը մանրամասներ իմացել պատերազմական օրերից։ «Մի օր Եռաբլուրում հանդիպեցի իր զորամասի թիկունքի պետի կնոջը։ Նա պատմեց՝ երբ Ժորան առաջին անգամ փրկվեց, էլ չպետք է գնար։ Իմացա, որ իրենց տանկին հարվածել են, ընկերը զոհվել է, այդ օրը նա փրկվել է։ Բայց ինձ ոչինչ այդ մասին չէր պատմել։ Իմացա նաև, որ իրենց հրամանատարը երկրորդ օրը զոհվել է։ Ժորաս ինչ-որ առումով պատասխանատվությունն իր ձեռքն է վերցրել, ամեն ինչ կազմակերպել է, հրահանգավորել։

Իր զոհվելու հանգամանքների մասին ևս մանրամասներ իմացա։ Պատերազմի ժամանակ չորս օրը մեկ տղաների հերթափոխ են իրականացրել։ Այդ օրերին ինչ-որ դպրոցում են եղել։ Ժորս հերթափոխից նոր է իջած եղել։ Իրենց զորամասում մի զինվոր է եղել, ով միայն մայրիկ է ունեցել, նա էլ վատառողջ է եղել։ Այդ տղան պետք է հերթափոխի բարձրանար այդ օրը։ Ժորս լսել է, որ նա ասում է՝ այնտեղ գնացողը հետ չի գալիս, եթե ես զոհվեմ, մամայիս ո՞վ է պահելու։ Բայց, բնականաբար, հերթափոխը պետք է իրականացնեին։ Ժորս այդ տղայի հետ միասին կրկին բարձրանում է հերթափոխի։ Միասին գնում են, այդ տղայի հետ էլ զոհվում է։ Ես հանդիպել եմ նրա մայրիկին, միասին սգացել ենք մեր որդիների կորուստը։ Երբեմն հարց եմ տալիս ինքս ինձ՝ եթե չգնար, ի՞նչ կլիներ հետո, իսկ գուցե նա չզոհվեր էլ։ Բայց դա իր ընտրությունն է եղել»։

Ապրելու ուժի մասին։ «Երկու անգամ ռեալ զգացել եմ իմ տղայի ներկայությունը։ Մի հզոր ուժ ինձ վերևից պահում է։ Դա Ժորաս է, մեկ էլ՝ Աստված։ Իհարկե, ուժ է տալիս նաև աղջկաս տղաս՝ մեր փոքր Ժորը։ Նա շատ նման է քեռուն։ Մյուս կողմից՝ իրավունք չունեմ աղջկաս մենակ թողնելու։ Նրա ցավն էլ է մեծ, իրենք շատ մտերիմ քույր ու եղբայր են եղել։ Ժորան ամեն վայրկյան ինձ հետ է։ Տարիներն անցնում են, բայց մոր համար ոչինչ էլ չի փոխվում»։

Հ. Գ. - Տանկիստ Ժորա Մարտիրոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ժավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times» «Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման․ Սուրեն Սուրենյանց Ինչ պատժամիջոցներ են նախատեսվում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար Ռուսաստանը չի գա Արևմուտք՝ բանակցելու․ Լավրով Վթար Ախուրյան-Կառնուտ ճանապարհին, «Mercedes» է բախվել հողաթմբերի և ծառիՄահացել է Սիյմ Կալասը՝ Էստոնիայի նախկին վարչապետը և Կայա Կալասի հայրը Իսրայելական ԱԹՍ-ն Սիրիայում հարձակվել է մեքենայի վրա Կարմիր Լուսինը կրկին տեսանելի կլինի 2028 թվականի դեկտեմբերի 31-ին Երևանում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորման Օտարերկրացիները զանգվածաբար բնակարաններ են գնում Հայաստանում Իրաքից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում․ ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ադրբեջանը ոչ Արծվաշենն է վերադարձնելու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու․ ադրբեջանագետ Արդյո՞ք Փաշինյանը որոշել է ազատվել Գյումրու ռուսական ռազմաբազայից. Հետագա զարգացումները նրա պատասխանատվությունը չենՓաշինյանի Հայաստանը վտանգում է ենթարկվել ադրբեջանական ագրեսիայիTikTok-ն ԱՄՆ-ին 400 մլն դոլար կվճարի՝ երեխաների գաղտնիության պաշտպանությունը խախտելու գործովԱդրբեջան – Հայաստան. Բաքուն պլանավորում է վերաձևավորել Կովկասի էներգետիկ քարտեզը«Ինձ բնակարանով ապահովեք, ես սգամ իմ սուգը». պատերազմում որդիներին կորցրած կինը կարող է դրսում մնալ «Ուրվականը» հայտնվել է Ագարակաձորում․ դիմակավորված տղամարդը քարերով հարվածում է դռներին ու պատուհաններին Հրդեհ է բռնկվել  «Նաիրիտ»-ի 6 բետոնե պահեստարաններից մեկում․ պատմության այս օրը (22 օգոստոս)Ինդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀրաբուխը աղտոտե՞ց, թե՞ մաքրեց մթնոլորտը. 2026 թվականի անսպասելի գիտական բացահայտումըԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արելՕգոստոսի 24/25-ին լույս չի լինելու․ հասցեներԼավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ըՌոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՀայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԻրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասինԾանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոնԽոշոր հրդեհ Մասիսում․ հրդեհ է բռնկվել բնակչին պատկանող մոտ 2500 հա անասնակերումԴպրոցներում սկսում են սովորեցնել արհեստական բանականության գրագիտությունԴեղի կեղծ խմբաքանակ․ քաղաքացիներին կոչ են անում չօգտագործել այնՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասինՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըԱվետիք Չալաբյանին ազատ արձակեցին դատարանի դահլիճից Չինաստանի ԱԳՆ-ն անօրինական է համարում Վաշինգտոնի կողմից միակողմանի միջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք աջակցություն են ցուցաբերում Իրանին
Ամենադիտված