«Հայաստանը գնում է դեպի անկում. Փաշինյանը կմնա երրորդ ժամկետով»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններում, բայց ոչ առանց սկանդալների, Փաշինյանը կմնա երրորդ ժամկետով։
«Նրանք խաբեբաներ են։ Սա պարզապես անընդունելի իրավիճակ է, տարբեր մեքենայություններով են ապահովել նման արդյունք։ Եվ ես կասեմ հետևյալը. մեկ գիշերվա ընթացքում Փաշինյանի օգտին ձայների հաշվարկում բավականին տարօրինակ տատանումներ եղան։ Այսինքն նրա օգտին տրված ձայների թիվը շարունակում էր նվազել, բայց հետո գիշերվա ընթացքում մի քանի ժամ սկսեց աճել։ Եվ «Բարգավաճ Հայաստանի» հետ կապված այդ իրավիճակը նույնպես անընդունելի է, քանի որ, կարծես, դիտավորյալ 59 ձայն քիչ էին գրանցել, որպեսզի Փաշինյանը ունենա լիակատար մեծամասնություն», - aif.ru-ի հետ զրույցում քվեարկության արդյունքների անսպասելի փոփոխություններն է մեկնաբանել Քաղաքական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Պավել Դանիլինը։
Հայաստանի կառավարամետ լրատվամիջոցներն արդեն իսկ հաղորդել են ընտրություններում ընդդիմության լիակատար ձախողման մասին, բայց Դանիլինը կարծում է, որ ընտրությունների արդյունքները նման կերպ նկարագրելը կոռեկտ չէ։ «Ես չէի ասի, որ դա լիակատար ձախողում էր։ Այո, ընդդիմությունը հավաքեց ավելի քիչ, քան Փաշինյանի կուսակցությունը, բայց Փաշինյանն ինքն էլ չստացավ ձայների 50%-ից ավելին։ Դա խոսում է հայ հասարակության խորը պառակտվածության մասին, և որ նա այդ արդյունքին հասավ իր մրցակիցների նկատմամբ սպառնալիքների և, ըստ էության, ճնշումների միջոցով։ Նրա գրեթե բոլոր լուրջ մրցակիցները բանտում են։ Ամփոփելով, Հայաստանում շատ են դժգոհ մարդիկ», - նշել է փորձագետը։
Միևնույն ժամանակ, Փաշինյանն ինքը հայտարարել է, որ կփորձի երկու պատնեշով անցնել. մի կողմից կամրապնդի իր քայլերը դեպի եվրաինտեգրացիա, մյուս կողմից Հայաստանը մտադրություն չունի դուրս գալ ԵԱՏՄ–ից։ Հաշվի առնելով այն, որ Մոսկվան հստակորեն հասկացրել է Երևանին, որ ստիպված կլինի ընտրել, Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները, հավանաբար, դրական ուղղությամբ չեն զարգանա։ «Մեր հարաբերությունները վատթարագույն ուղղությամբ կշարժվեն, քանի որ Հայաստանը կփորձի դառնալ մի տեսակ «սև խոռոչ», որի միջով ապրանքները կհոսեն դեպի Ռուսաստան, ինչը կոչնչացնի մեր արտադրությունը: Մենք, իհարկե, դա թույլ չենք տա: Հետևաբար, Փաշինյանի օրոք Ռուսաստան–Հայաստան հարաբերություններում ոչ մի լավ բան չի սպասվում: Ես շատ եմ ցավում Հայաստանի համար, որի վիճակը գնալով վատթարանալու է», - եզրափակել է քաղաքագետը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am