ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը գնում է դեպի անկում. Փաշինյանը կմնա երրորդ ժամկետով»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններում, բայց ոչ առանց սկանդալների, Փաշինյանը կմնա երրորդ ժամկետով։

«Նրանք խաբեբաներ են։ Սա պարզապես անընդունելի իրավիճակ է, տարբեր մեքենայություններով են ապահովել նման արդյունք։ Եվ ես կասեմ հետևյալը. մեկ գիշերվա ընթացքում Փաշինյանի օգտին ձայների հաշվարկում բավականին տարօրինակ տատանումներ եղան։ Այսինքն նրա օգտին տրված ձայների թիվը շարունակում էր նվազել, բայց հետո գիշերվա ընթացքում մի քանի ժամ սկսեց աճել։ Եվ «Բարգավաճ Հայաստանի» հետ կապված այդ իրավիճակը նույնպես անընդունելի է, քանի որ, կարծես, դիտավորյալ 59 ձայն քիչ էին գրանցել, որպեսզի Փաշինյանը ունենա լիակատար մեծամասնություն», - aif.ru-ի հետ զրույցում քվեարկության արդյունքների անսպասելի փոփոխություններն է մեկնաբանել Քաղաքական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Պավել Դանիլինը։

Հայաստանի կառավարամետ լրատվամիջոցներն արդեն իսկ հաղորդել են ընտրություններում ընդդիմության լիակատար ձախողման մասին, բայց Դանիլինը կարծում է, որ ընտրությունների արդյունքները նման կերպ նկարագրելը կոռեկտ չէ։ «Ես չէի ասի, որ դա լիակատար ձախողում էր։ Այո, ընդդիմությունը հավաքեց ավելի քիչ, քան Փաշինյանի կուսակցությունը, բայց Փաշինյանն ինքն էլ չստացավ ձայների 50%-ից ավելին։ Դա խոսում է հայ հասարակության խորը պառակտվածության մասին, և որ նա այդ արդյունքին հասավ իր մրցակիցների նկատմամբ սպառնալիքների և, ըստ էության, ճնշումների միջոցով։ Նրա գրեթե բոլոր լուրջ մրցակիցները բանտում են։  Ամփոփելով, Հայաստանում շատ են դժգոհ մարդիկ», - նշել է փորձագետը։

Միևնույն ժամանակ, Փաշինյանն ինքը հայտարարել է, որ կփորձի երկու պատնեշով անցնել. մի կողմից կամրապնդի իր քայլերը դեպի եվրաինտեգրացիա, մյուս կողմից Հայաստանը մտադրություն չունի դուրս գալ ԵԱՏՄ–ից։ Հաշվի առնելով այն, որ Մոսկվան հստակորեն հասկացրել է Երևանին, որ ստիպված կլինի ընտրել, Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները, հավանաբար, դրական ուղղությամբ չեն զարգանա։ «Մեր հարաբերությունները վատթարագույն ուղղությամբ կշարժվեն, քանի որ Հայաստանը կփորձի դառնալ մի տեսակ «սև խոռոչ», որի միջով ապրանքները կհոսեն դեպի Ռուսաստան, ինչը կոչնչացնի մեր արտադրությունը: Մենք, իհարկե, դա թույլ չենք տա: Հետևաբար, Փաշինյանի օրոք Ռուսաստան–Հայաստան հարաբերություններում ոչ մի լավ բան չի սպասվում: Ես շատ եմ ցավում Հայաստանի համար, որի վիճակը գնալով վատթարանալու է», - եզրափակել է քաղաքագետը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular