Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի պետական համալսարանի շենք

ՖՈՏՈ

Իր 260-ամյա պատմության ընթացքում Մոսկվայի պետական համալսարանը մնում է ամենահեղինակավորը երկրում։ Նրա պատերի ներսում կրթվել են Տուրգենևը,  Չեխովը,  Պիրոգովը,  Պաստեռնակը, Պոզները, Կասպերսկին, Գորբաչովը, Ակունինը և շատ այլ ականավոր դեմքեր։ Խորհրդային և ռուս 18 Նոբելյան մրցանակակիրներից 11-ը եղել են Մոսկվայի պետական ​​համալսարանի ուսանողներ կամ դասախոսներ։ Խորհրդային Միությունում գրանցված բոլոր հայտնագործությունների 12%-ը պատկանում է այդ ԲՈւՀ-ի նախկին ուսանողներին։

Մոսկվայի Կայսերական համալսարանի ստեղծման պատիվը պատկանում է ռուս ականավոր բնագետ Միխայիլ Վասիլևիչ Լոմոնոսովին, կայսրուհի Ելիզավետա Պետրովնային և պետական ​​գործիչ և բարերար Իվան Իվանովիչ Շուվալովին: Համալսարանի բացման արարողությունը տեղի է ունեցել 1755 թվականի հունվարի 12-ին (25), Սուրբ Մեծ նահատակ Տատյանայի օրը: Ավելի քան հարյուր տարի այն եղել է համալսարանի հիմնադրման տոն, այնուհետև այդ օրը դարձել է Ուսանողների օր: 18-րդ դարի վերջին  է Եկատերինա II-ը Մոխովայա փողոցում շենք գնել և միջոցներ հատկացրել համալսարանի կառուցման համար։ Մոսկվայի համալսարանի գլխավոր մասնաշենքը (այդպես էր կոչվում հին շենքը) կառուցվել է 7 տարի, սակայն 1812 թվականի մոսկովյան հրդեհի հետևանքով ավերվել են բոլոր շենքերը։ Վերականգնումը ղեկավարել է  ճարտարապետ Գիլարդին, ով պահպանել է հին շենքի ընդհանուր գծերը՝ կիսաշրջանաձև ժողովասրահը, գմբեթը։

1836 թվականին Էլ Տյուրինն է Պաշկովների նախկին կից շենքի տեղում կառուցել համալսարանական եկեղեցի, որտեղ  Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տաճարում գործում էր ուսանողական ակումբը, իսկ հետո ուսանողական թատրոնը։

Ներկայումս համալսարանը շուրջ յոթ հարյուր առանձին մասնաշենքեր ունի։ Բայց հատուկ ուշադրության է արժանի Մոսկվայի պետական ​​համալսարանի ժամանակակից գլխավոր մասնաշենքը։ 37 տարի այն եղել է Եվրոպայի ամենաբարձր շենքը (236 մետր), և 50 տարի Ռուսաստանի։ Շենքի աշտարակի վրա տեղադրված ժամացույցը, ինչպես նաև ջերմաչափն ու բարոմետրը մնում է ամենամեծը երկրում։ Շուրջ 500 ձեռնարկություն է ներգրավված եղել այդ վիթխարի շինարարության մեջ, որը ղեկավարել է անձամբ ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսար Լավրենտի Բերիան։

Մոսկվայի պետական ​​համալսարանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել Իոֆան։ Հենց նա է մտահղացել կառույցի ընդհանուր դիզայնը՝ բարձր կենտրոնական հատվածը և չորս ստորին մասերը։ Հետո տարաձայնությունների պատճառով Յոֆան հեռացվել է, նոր ղեկավար է դարձել Ռուդնևը և Համալսարանի շենքը տեղափոխվել է 800 մետրով: Շատ առաջադեմ տեխնոլոգիաներ են առաջին անգամ կիրառվել Մոսկվայի պետական ​​համալսարանի շենքի կառուցման ժամանակ։ Միաժամանակ կառուցվել են օժանդակ շինությունները, հիմնվել է մրգերի և հատապտուղների տնկարան և դրվել Բուսաբանական այգու հիմքը։ Ճակատների ձևավորումն իրականացրել է Մուխինան, ներքին հարդարման մեջ օգտագործվել են ուրալյան գոհարներ, բյուրեղներ, թանկարժեք փայտեր և մարմար։

Համալսարանի գլխավոր մասնաշենքը պարուրված է բազմաթիվ գաղտնիքներով ու ուսանողական լեգենդներով։ Շատ տարածված առասպելն այն է, որ այն անցնում է հարյուրավոր մետրերով գետնի տակ: Դա հավանաբար իրական պատմական հիմք ունի, քանի որ Իոֆանն առաջարկել էր խորանալ ու հասնել երկրի մանտրային, բայց, բնականաբար, դա մեծ ծախսեր էր պահանջում, իսկ ժամկետները սեղմ էին։

Մոսկվայի պետական ​​համալսարանի գլխավոր մասնաշենքի տակ իսկապես մի քանի հարկանի հսկայական նկուղներ կան։ Այնտեղ կային ռմբապաստարաններ,  սննդի պահեստներ և մուտք դեպի արտեզյան ջրհոր։ Հաշվարկների համաձայն առաջին հարկերը բավականին ունակ են դիմակայելու ճապոնական Հիրոսիմա քաղաքին հասցված միջուկային հարվածին։

Առասպելը, որ գլխավոր շենքը կառուցել են բանտարկյալները, ունի և՛ կողմնակիցներ, և՛ հակառակորդներ։ Այդ վարկածի հակառակորդները պնդում են, որ քիչ հավանական է, որ ռազմավարական նշանակություն ունեցող նման շինարարությունը վստահված լիներ բանտարկյալներին։ Բայց կա կասկած, որ օգտագործվել է գերմանացի ռազմագերիների աշխատուժը։

Ստալինի քանդակի շուրջ ևս տարբեր լուրեր են պտտվում: Ըստ երևույթին այն պետք է տեղադրվեր գլխավոր աշտարակի վրա: Այն վարկածը, որ առաջնորդի արձանը պատրաստ է եղել միայն Ստալինի մահից հետո ու պարզապես չի տեղադրվել, հավանական է թվում։ Խոսվում է նաև ի պատիվ «ժողովուրդների առաջնորդի» համալսարանը վերանվանելու ծրագրերի մասին: Խոսվում է նաև մետրոյի գաղտնի գծի մասին, որը ձգվելու էր Կրեմլից մինչև Վնուկովո։

Կ. Խաչիկյան

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное