Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ …ֆեյդժուադա ապուր

ՖՈՏՈ

Ֆեյդժուադան ավանդական բրազիլական ավանդական ուտեստ՝ ապուր է, որը պատրաստված է սև լոբուց և մսից։ Անվանումը ծագում է պորտուգալերեն feijão բառից, որը նշանակում է «լոբի»։

Այս ուտեստը զարգացել է 17-րդ և 18-րդ դարերում՝ Բրազիլիայի պորտուգալական գաղութացման ժամանակ։ Դրա արմատները կապված են պորտուգալական խոհանոցի հետ, որտեղ արդեն իսկ գոյություն ունեին  լոբուց ու մսից պատրաստվող նմանատիպ ապուրներ։ Արդյունքում Բրազիլիայում նման բաղադրատոմսերը հարմարեցվել են տեղական արտադրանքին, մասնավորապես սև լոբուն։ Ժամանակի ընթացքում Ֆեյդժուադան դուրս է եկել պարզ առօրյա ուտեստ լինելուց այն կողմ և դարձել է բրազիլական խոհանոցի ազգային խորհրդանիշ։

Ժամանակակից պատմաբանները կարծում են, որ Ֆեյդժուադան ծագել է ոչ թե որպես «աղքատ մարդու սնունդ», այլ որպես մսից և լոբուց պատրաստված եվրոպական ուտեստների էվոլյուցիա նոր միջավայրում։ Բրազիլիայում Ֆեյդժուադան ավանդաբար ուտում են չորեքշաբթի և շաբաթ օրերին։ Այդ ուտեստը շատ կշտացնող է, ուստի այն հաճախ մատուցվում է ճաշի ժամանակ, այլ ոչ թե երեկոյան։ Այն սովորաբար մատուցվում է բրնձով, նարինջով և կաղամբով, բանն այն է, որ նարինջը օգնում է մարսել այդ ծանր ուտեստը։

Ներկայումս Բրազիլիայում կան դրա մի քանի տարածաշրջանային տարբերակներ։

Ռիո դե Ժանեյրոյում ֆեյդժուադայի ամենադասական տարբերակն է, օգտագործվում է սև լոբի, խոզի և տավարի մսի բազմաթիվ տեսակներ, մատուցվում է բրնձով, կաղամբով, նարինջով և ֆարոֆայով: Սան Պաուլոյում ֆեյդժուադան նման է Ռիո դե Ժանեյրոյին, սակայն այստեղ այն հաճախ ավելի խիտ և հարուստ է լինում, մատուցվում է ավելի մեծ չափաբաժիններով, և հայտնի ուտեստ է ընտանեկան ռեստորաններում: Մինաս– Ժերայսում այդ ապուրը ավելի տնական և պարզ տարբերակով է, այստեղ ավելի քիչ միս է օգտագործվում, համը լինում է մեղմ, հաճախ ավելացվում են տեղական երշիկներ: Բահիայում ֆեյդժուադան կրում է աֆրիկյան ազդեցությունը, երբեմն ավելացվում են համեմունքներ կամ արմավենու յուղ, իսկ ապուրը համեմատաբար ավելի կծու համ է ունենում: Հարավային Բրազիլիայում սև լոբու փոխարեն օգտագործվում է կարմիր կամ շագանակագույն լոբի, մատուցելիս զգացվում է Եվրոպական ազդեցությանը՝ գերմանական և իտալական ավանդույթներով, ինքը ապուրը ավելի քիչ ծանր համ է ունենում:

Հյուսիսային և Ամազոնի շրջաններում դասական ֆեյդժուադան ավելի քիչ է տարածված, այստեղ օգտագործվում են տեղական միս և մթերքներ, անգամ երբեմն լոբին փոխարինվում է այլ լոբազգիների հետ:

Հակիրճ ամփոփելով կարելի է ասել, որ ֆեյդժուադա ապուրը չնայած

մեկ ուտեստ է, բայց կարող է շատ տարբերվել իր համերով՝ կախված տարածաշրջանից, կլիմայից և մշակութային ավանդույթներից:

Բրազիլիայի այդ ազգային ուտեստը հայտնի է նաև նրա սահմաններից շատ հեռու։ Այն հատկապես հայտնի է բրազիլական սփյուռք ունեցող երկրներում՝ Պորտուգալիա, ԱՄՆ, Ֆրանսիա և Իսպանիա։ Շատ երկրներում ֆեյդժուադան հարմարեցվում է տեղական բաղադրիչներին, և դառնում ռեստորանային ուտեստ, այլ ոչ թե առօրյա ճաշատեսակ։ Այն հաճախ է մատուցվում բրազիլական մշակութային փառատոներում, ազգային տոներում, լատինաամերիկյան խոհանոցի թեմատիկ երեկոներում։

Ֆեյդժուադա կարելի է համտեսել անգամ Հայաստանում որպես

ոչ ավանդական հայկական ուտեստ։ Այն կարելի է գտնել այն

 ռեստորաններում, որոնք մատուցում են միջազգային կամ լատինաամերիկյան խոհանոց, գաստրոնոմիկ փառատոներում, նաև հնարավոր է այն տանը պատրաստել ինտերնետից վերցված բաղադրատոմսերով։ Հայաստանում ևս այդ ապուրը հաճախ հարմարեցվում է տեղական մթերքներին, օգտագործում են առկա լոբին, նվազեցվում է ճարպոտ մսի օգտագործումը, մատուցվում է ինչ որ ավելի ծանոթ խավարտի հետ։

Իսկ ընդհանրապես Հայաստանում այն համարվում է էկզոտիկ ուտեստ, այլ ոչ թե առօրյա սնունդ։

Կ. Խաչիկյան

 

В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»
Самое популярное