Թալիբները ստիպել են 13-ամյա տղային մաhապատժի ենթարկել իր հարազատներին uպանած մարդուն. մոտ 80,000 մարդ դիտել է ներկայացումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի Խոստ նահանգի ստադիոնում թալիբները ստիպել են 13-ամյա մի տղայի մահապատժի ենթարկել իր 13 հարազատներին սպանած մարդուն գրել է «Independent»-ը։
Սպանված հարազատների թվում են եղել նաև կանայք և երեխաներ։
Դատապարտված Մանգալը մահապատժի է ենթարկվել շարիաթի «քիսաս» (աչք աչքի դիմաց) սկզբունքով, այն բանից հետո, երբ նրա ընտանիքը հրաժարվել էր ներել նրան։ Դատավճիռը հաստատվել էր աֆղանական բոլոր դատարանների և Գերագույն առաջնորդ Մավլավի Հայբաթուլլահ Ախունդզադայի կողմից:
Միջոցառմանը ներկա է եղել մոտ մոտ 80,000 մարդ։ ՄԱԿ-ը խստորեն դատապարտել է սա՝ որպես միջազգային իրավունքի «դաժան և անմարդկային» խախտում: Սա թալիբների կողմից 2021 թվականին իշխանության վերադառնալուց ի վեր իրականացված 11-րդ հրապարակային մահապատիժն է։