Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արևմտյան Ադրբեջանը» ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից. փաստաթղթերի արտահոսք․ OC Media

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Արևմտյան Ադրբեջան» հասկացությանը, որով Բաքուն նկատի է առնում ոչ թե իր սեփական տարածքը, այլ Հայաստանի Հանրապետության մի մասը կամ ամբողջ տարածքը։

OC Media անկախ լրատվական հարթակը, որը լուսաբանում է Հյուսիսային և Հարավային Կովկասի տարածաշրջանները, բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգել և ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջազգային տարածումը. այդ արշավը, թեև ներկայացված է որպես մարդասիրական, սակայն հող է նախապատրաստում հայկական տարածքի նկատմամբ հնարավոր իռեդենտիստական ​​​​պահանջների համար։  

«Արշավը ներկայացվում է իբրև մարդասիրական ջանք՝ աջակցելու Խորհրդային Միության փլուզման ժամանակ Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների «անվտանգ և արժանապատիվ վերադարձին»։ Սակայն ժամանակի ընթացքում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը վերածվել է պետության կողմից ուղղորդվող հաղորդակցման ռազմավարության, որը Բաքուն պարբերաբար օգտագործում է որպես քարոզչական գործիք»,-նշվում է հոդվածում։  

Թեև արշավը հրապարակայնորեն ներկայացվում է որպես մշակութային կամ մարդասիրական, սակայն անկախ փորձագետները բացահայտել են հստակ իռեդենտիստական ​​ենթատեքստ։ Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի հարցերով վերլուծաբան Թոմաս դե Վաալը 2023 թվականին Carnegie Europe-ի համար գրած հոդվածում նախաձեռնությունը բնութագրել է «պարզապես իռեդենտիստական»։ 

Ադրբեջանի կառավարությունից արտահոսած փաստաթղթերը, որոնք հայտնվել են OC Media-ի տրամադրության տակ, ցույց են տալիս, որ այս դիսկուրսը մեծապես համակարգվում է և աջակցվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից և ստանում դրա աջակցությունը՝ չնայած, որ այն ղեկավարում է «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը: 

«Ադրբեջանի կառավարությունը ձգտում է մշտապես կենդանի պահել ազգայնական ոգևորությունը», - OC Media-ին ասել է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի հրավիրյալ գիտաշխատող և Ադրբեջանի քաղաքացիական հարցերով փորձագետ Ալտայ Գոյուշովը։ 

«Այն որպես գործիք է ծառայում՝ մոբիլիզացնելու հասարակական կարծիքը և շեղելու մարդկանց սոցիալական խնդիրներից ու իրենց ոտնահարված իրավունքներից։ Ավելին, այն գործում է որպես ուրույն Դամոկլյան սուր՝ Հայաստանին վախեցնելու համար», - հավելել է նա։ 

Ուղերձ` օտարերկրյա ձայների միջոցով 

Փաստաթղթերը ցույց են տալիս, որ նախագահի վարչակազմը անմիջականորեն ֆինանսավորել և վերահսկել է քարոզարշավը՝ կազմակերպելով համաժողովներ, վարձելով հաղորդակցության խորհրդատուների և պատրաստելով տեղեկատվական նյութեր: Ֆայլերում նշված անունները, ամսաթվերը և պայմանագրերը համապատասխանում են հրապարակայնորեն հասանելի փաստաթղթերին: 

Գլխավոր իրադարձությունը եղել է 2023 թ. դեկտեմբերի 5-6-ը Բաքվում անցկացված բարձր մակարդակի միջազգային համաժողովը՝ «Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովումը. գլոբալ համատեքստ և արդար լուծում» խորագրով: Ադրբեջանի պետական ​​միջոցներից հատկացվել է ավելի քան 109,000 մանաթ (մոտ 65,000 դոլար)՝ հոգալու հյուրանոցային կացության, աուդիո-վիզուալ արտադրության, բրենդինգի և ադրբեջանցիների՝ այսպես կոչված վերադարձին աջակցող բովանդակության տարածման համար թվային հարթակի ստեղծման ծախսերը: Բաքուն այդ համաժողովի համար հյուրընկալել է առնվազն 34 օտարերկրյա մասնակիցների Եվրոպայից, Ասիայից և Մերձավոր Արևելքից։ 

Ըստ OC Media-ի՝ համաժողովից ընդամենը մի քանի օր առաջ կառավարության կողմից ֆինանսավորվող «Ռազմավարական հաղորդակցությունների կենտրոն» հասարակական միավորման հետ պայմանագիր է կնքվել՝ պետության աջակցությունն ստացող «Վիրտուալ Արևմտյան Ադրբեջան» կայքում այս նարատիվին աջակցող բովանդակություն տեղադրելու համար։ Նրանց գործն էր ապահովել, որ համաժողովի քննարկումներն ու եզրակացությունները տարածվեն միջազգային լրատվամիջոցներով։ 

Չնայած այս ջանքերին՝ միջոցառումից հետո OC Media-ի կատարած վերլուծությունը ցույց է տվել, որ միջոցառումը հետագայում քիչ արձագանք է ունեցել։ Տուն վերադառնալուց հետո քիչ մասնակիցներ են հրապարակավ անդրադարձել համաժողովին կամ դրա թեմաներին, իսկ միջազգային լուսաբանումը լայն չի եղել: Սակայն Բաքվում պետական ​​լրատվամիջոցները մեջբերել են մասնակիցների մեծ մասի խոսքերը, որոնք աջակցում էին համաժողովի ընդհանուր ուղերձին։ 

Այսպես, կազմակերպիչները միջոցառումը համարել են հաջողված և նմանատիպ միջոցառում են անցկացրել նաև 2024 թվականին: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել արարողություն, որի ընթացքում մասնակիցներին շնորհվել է խորհրդանշական «անդամակցություն ի նշան երախտագիտության»՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» գաղափարն առաջ մղելու գործում ունեցած իրենց դերի համար: 

«Ֆաշիստական ​​պետություն»

Չնայած այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը 1980-ականների վերջին ի սկզբանե գրանցվել էր որպես փախստականների նախաձեռնություն, այն հիմնականում չէր գործում մինչև 2022 թվականը, երբ Ադրբեջանի կառավարությունը վերագործարկեց այն: Այդ տարվա օգոստոսին կազմակերպությունը պաշտոնապես վերանվանվեց՝ թարմացված կանոնադրությամբ և նոր անվամբ: Նույն թվականի հոկտեմբերին Ադրբեջանի խորհրդարանը ստեղծեց աշխատանքային խումբ, որը կենտրոնացած էր այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի քաղաքականության վրա: 

«Դիսկուրսն ամրապնդվեց 2022 թվականի կարճատև ռազմական բախումների ժամանակ, - բացատրում է Գոյուշովը, - Ադրբեջանի կառավարությունը վաղուց է կիրառում իռեդենտիստական ​​​​հռետորաբանություն Հայաստանի նկատմամբ՝ Երևանը և Զանգեզուրը հայտարարելով պատմականորեն ադրբեջանական տարածքներ»։ 

OC Media-ն հիշեցնում է, որ 2022 թ. վերջին՝ Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքի շրջափակման սկսվելուց ընդամենը մի քանի շաբաթ անց, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական հեռուստատեսությամբ հեռարձակված իր ուղերձում նման նարատիվ կիրառեց։ Նա Հայաստանն անվանեց «պատմական ադրբեջանական հող» և 2022 թ. սեպտեմբերին հայ-ադրբեջանական բախումները, որոնց ժամանակ Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց հայկական տարածքում գտնվող ռազմավարական դիրքերի նկատմամբ, կապեց, իր խոսքով, «պատմականորեն ադրբեջանական քաղաքների» նորահայտ նշանակության հետ։ 

2025 թ. հունվարին, երբ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ակտիվացան, Ալիևը կրկնապատկեց իր ջանքերը, նշվում է հոդվածում։ Ադրբեջանական պետական ​​լրատվամիջոցներին տված ծավալուն հարցազրույցում նա Հայաստանը բնութագրեց որպես, իր խոսքով, «ֆաշիստական ​​պետություն», որը չի համաձայնում ադրբեջանցի փախստականների վերադարձին։ 

«Մենք այսպիսի ֆաշիստական ​​պետության հարևանությամբ ենք ապրում, և ֆաշիզմի սպառնալիքը շարունակվում է։ Հետևաբար, ֆաշիզմը պետք է արմատախիլ արվի։ Կա՛մ Հայաստանի ղեկավարությունը կոչնչացնի այն, կա՛մ՝ մենք։ Մենք այլ ընտրություն չունենք», - այդ ժամանակ ասել էր Ալիևը։ 

Այնուամենայնիվ, 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ կազմակերպված գագաթնաժողովից հետո, որի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նախաստորագրեցին խաղաղության պայմանագրի նախագիծը, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հռետորաբանությունը մեղմացավ։ Պայմանագիրը ներառում է մի կետ, որը կողմերին արգելում է տարածքային պահանջներ ներկայացնել միմյանց։ Մեկ այլ կետով էլ կողմերը պարտավորվում են հրաժարվել միջազգային դատարաններում միմյանց դեմ իրավական պահանջներից։

Լայպցիգի համալսարանի դոկտորանտ-հետազոտող Վաֆա Նաղիևան, որն ուսումնասիրում է հետպատերազմյան Ադրբեջանի հետկայսերական և միլիտարիստական ​​​​նարատիվները, կիսում է Գոյուշովի տեսակետը։

«Իր աշխարհաքաղաքական գործառույթից զատ, «Արևմտյան Ադրբեջանի» դիսկուրսը ծառայում է որպես հետպատերազմյան պետական նարատիվի խորհրդանշական շարունակություն։ Տեղահանության հիշողությունն այն վերածում է բարոյական լեգիտիմության և հավաքական ինքնության մի ձևի՝ կառավարությանը թույլ տալով պահպանել հետպատերազմյան մշտական ​​​​նորմալության զգացումը»,- ասել է նա OC Media-ին։ 

Ըստ նրա՝ այս դիսկուրսը կարող է օգտագործվել բազմաթիվ նպատակներով։

«Այս ռազմավարությունը հասարակությանը հուզականորեն մոբիլիզացված է պահում անավարտ արդարադատության գաղափարի շուրջ և ամրապնդում է պետության հաղորդակցական վերահսկողությունը թե՛ երկրի ներսում, թե՛ երկրի սահմաններից դուրս», - ընդգծում է նա։

Պետական ​​​​միջոցառումները շարունակվում են

Հոդվածում նշվում է, որ այս դիսկուրսն, այդուհանդերձ, ամբողջությամբ չի վերացել։ Երբ օգոստոսին ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցներում հայտնվեց չստուգված լուր, որում պնդում էր արվում, որ խորհրդարանական խումբը կլուծարվի, «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը հերքում տարածեց և առանց ապացույցներ ներկայացնելու Հայաստանին մեղադրեց այդ հրապարակման համար։

Հոկտեմբերի սկզբին ADA համալսարանը ֆինանսավորեց այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին գրքի հրատարակումը, իսկ Վարշավայում ԵԱՀԿ համաժողովի ժամանակ Ադրբեջանը կազմակերպեց թեմային նվիրված լրացուցիչ միջոցառում: OC Media-ն հիշեցնում է, որ հայկական «Իրազեկ քաղաքացիների միություն» ՀԿ-ն և հայկական պատվիրակության մի մասը մեղադրեցին հանձնաժողովին իռեդենտիստական նոր ​​​​պահանջներ խթանելու մեջ:

Նույն ամսվա վերջին Ադրբեջանի կառավարության հետ կապեր ունեցող սփյուռքի կազմակերպությունների հետ համատեղ «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը Գերմանիայում միջոցառում կազմակերպեց այս թեմայով։ Դրա նպատակն էր բարձրացնել իրազեկվածությունն այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին։ Հաջորդ օրը նմանատիպ միջոցառում կազմակերպվեց Բրյուսելում։ Ադրբեջանական պետական ​​լրատվամիջոցների պնդմամբ՝ դրա մասնակիցների թիվը գերազանցել է 120-ը։

«Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի նախագահ և Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավոր Ազիզ Ալաքբառլին հոկտեմբերի 26-ին հայտարարել է, որ Հայաստանը «չունի այլ ընտրություն, քան հաշվի նստել Ադրբեջանի և նրա նախագահի հետ», հակառակ դեպքում կարող է «վտանգի տակ դնել հայկական պետության գոյությունը»։

Ըստ նրա՝ Հայաստանը սա կանխելու համար պետք է ընդունի Ադրբեջանի բոլոր պայմանները, այդ թվում՝ Հայաստան այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վերադարձի ապահովումը։

Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը, ո՛չ էլ նախագահի աշխատակազմը չեն արձագանքել մեկնաբանություն տալու OC Media-ի հարցմանը։

Для чего нужны представления с названием «литургия»? «Паст»Отключения электроэнергии достигли возмутительных размеров, люди «запасаются» свечами: «Паст»«Законодательный» «штыковый бой» властей против реальных наблюдателей: «Паст»Кому и почему мешает название «Арарат 73»? «Паст»Почему Армения молча наблюдает за смертельными страданиями международного права? «Паст»Новая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Апелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Фотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейПрезидент США: Путин пойдет на уступкиАйк Мартиросян стал победителем Международного шахматного турнираИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст»BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в Азербайджан«Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляВнешние «игроки» уже открыто вмешиваются во внутренние дела Армении: «Паст»
Самое популярное