Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արևմտյան Ադրբեջանը» ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից. փաստաթղթերի արտահոսք․ OC Media

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Արևմտյան Ադրբեջան» հասկացությանը, որով Բաքուն նկատի է առնում ոչ թե իր սեփական տարածքը, այլ Հայաստանի Հանրապետության մի մասը կամ ամբողջ տարածքը։

OC Media անկախ լրատվական հարթակը, որը լուսաբանում է Հյուսիսային և Հարավային Կովկասի տարածաշրջանները, բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգել և ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջազգային տարածումը. այդ արշավը, թեև ներկայացված է որպես մարդասիրական, սակայն հող է նախապատրաստում հայկական տարածքի նկատմամբ հնարավոր իռեդենտիստական ​​​​պահանջների համար։  

«Արշավը ներկայացվում է իբրև մարդասիրական ջանք՝ աջակցելու Խորհրդային Միության փլուզման ժամանակ Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների «անվտանգ և արժանապատիվ վերադարձին»։ Սակայն ժամանակի ընթացքում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը վերածվել է պետության կողմից ուղղորդվող հաղորդակցման ռազմավարության, որը Բաքուն պարբերաբար օգտագործում է որպես քարոզչական գործիք»,-նշվում է հոդվածում։  

Թեև արշավը հրապարակայնորեն ներկայացվում է որպես մշակութային կամ մարդասիրական, սակայն անկախ փորձագետները բացահայտել են հստակ իռեդենտիստական ​​ենթատեքստ։ Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի հարցերով վերլուծաբան Թոմաս դե Վաալը 2023 թվականին Carnegie Europe-ի համար գրած հոդվածում նախաձեռնությունը բնութագրել է «պարզապես իռեդենտիստական»։ 

Ադրբեջանի կառավարությունից արտահոսած փաստաթղթերը, որոնք հայտնվել են OC Media-ի տրամադրության տակ, ցույց են տալիս, որ այս դիսկուրսը մեծապես համակարգվում է և աջակցվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից և ստանում դրա աջակցությունը՝ չնայած, որ այն ղեկավարում է «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը: 

«Ադրբեջանի կառավարությունը ձգտում է մշտապես կենդանի պահել ազգայնական ոգևորությունը», - OC Media-ին ասել է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի հրավիրյալ գիտաշխատող և Ադրբեջանի քաղաքացիական հարցերով փորձագետ Ալտայ Գոյուշովը։ 

«Այն որպես գործիք է ծառայում՝ մոբիլիզացնելու հասարակական կարծիքը և շեղելու մարդկանց սոցիալական խնդիրներից ու իրենց ոտնահարված իրավունքներից։ Ավելին, այն գործում է որպես ուրույն Դամոկլյան սուր՝ Հայաստանին վախեցնելու համար», - հավելել է նա։ 

Ուղերձ` օտարերկրյա ձայների միջոցով 

Փաստաթղթերը ցույց են տալիս, որ նախագահի վարչակազմը անմիջականորեն ֆինանսավորել և վերահսկել է քարոզարշավը՝ կազմակերպելով համաժողովներ, վարձելով հաղորդակցության խորհրդատուների և պատրաստելով տեղեկատվական նյութեր: Ֆայլերում նշված անունները, ամսաթվերը և պայմանագրերը համապատասխանում են հրապարակայնորեն հասանելի փաստաթղթերին: 

Գլխավոր իրադարձությունը եղել է 2023 թ. դեկտեմբերի 5-6-ը Բաքվում անցկացված բարձր մակարդակի միջազգային համաժողովը՝ «Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովումը. գլոբալ համատեքստ և արդար լուծում» խորագրով: Ադրբեջանի պետական ​​միջոցներից հատկացվել է ավելի քան 109,000 մանաթ (մոտ 65,000 դոլար)՝ հոգալու հյուրանոցային կացության, աուդիո-վիզուալ արտադրության, բրենդինգի և ադրբեջանցիների՝ այսպես կոչված վերադարձին աջակցող բովանդակության տարածման համար թվային հարթակի ստեղծման ծախսերը: Բաքուն այդ համաժողովի համար հյուրընկալել է առնվազն 34 օտարերկրյա մասնակիցների Եվրոպայից, Ասիայից և Մերձավոր Արևելքից։ 

Ըստ OC Media-ի՝ համաժողովից ընդամենը մի քանի օր առաջ կառավարության կողմից ֆինանսավորվող «Ռազմավարական հաղորդակցությունների կենտրոն» հասարակական միավորման հետ պայմանագիր է կնքվել՝ պետության աջակցությունն ստացող «Վիրտուալ Արևմտյան Ադրբեջան» կայքում այս նարատիվին աջակցող բովանդակություն տեղադրելու համար։ Նրանց գործն էր ապահովել, որ համաժողովի քննարկումներն ու եզրակացությունները տարածվեն միջազգային լրատվամիջոցներով։ 

Չնայած այս ջանքերին՝ միջոցառումից հետո OC Media-ի կատարած վերլուծությունը ցույց է տվել, որ միջոցառումը հետագայում քիչ արձագանք է ունեցել։ Տուն վերադառնալուց հետո քիչ մասնակիցներ են հրապարակավ անդրադարձել համաժողովին կամ դրա թեմաներին, իսկ միջազգային լուսաբանումը լայն չի եղել: Սակայն Բաքվում պետական ​​լրատվամիջոցները մեջբերել են մասնակիցների մեծ մասի խոսքերը, որոնք աջակցում էին համաժողովի ընդհանուր ուղերձին։ 

Այսպես, կազմակերպիչները միջոցառումը համարել են հաջողված և նմանատիպ միջոցառում են անցկացրել նաև 2024 թվականին: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել արարողություն, որի ընթացքում մասնակիցներին շնորհվել է խորհրդանշական «անդամակցություն ի նշան երախտագիտության»՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» գաղափարն առաջ մղելու գործում ունեցած իրենց դերի համար: 

«Ֆաշիստական ​​պետություն»

Չնայած այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը 1980-ականների վերջին ի սկզբանե գրանցվել էր որպես փախստականների նախաձեռնություն, այն հիմնականում չէր գործում մինչև 2022 թվականը, երբ Ադրբեջանի կառավարությունը վերագործարկեց այն: Այդ տարվա օգոստոսին կազմակերպությունը պաշտոնապես վերանվանվեց՝ թարմացված կանոնադրությամբ և նոր անվամբ: Նույն թվականի հոկտեմբերին Ադրբեջանի խորհրդարանը ստեղծեց աշխատանքային խումբ, որը կենտրոնացած էր այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի քաղաքականության վրա: 

«Դիսկուրսն ամրապնդվեց 2022 թվականի կարճատև ռազմական բախումների ժամանակ, - բացատրում է Գոյուշովը, - Ադրբեջանի կառավարությունը վաղուց է կիրառում իռեդենտիստական ​​​​հռետորաբանություն Հայաստանի նկատմամբ՝ Երևանը և Զանգեզուրը հայտարարելով պատմականորեն ադրբեջանական տարածքներ»։ 

OC Media-ն հիշեցնում է, որ 2022 թ. վերջին՝ Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքի շրջափակման սկսվելուց ընդամենը մի քանի շաբաթ անց, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական հեռուստատեսությամբ հեռարձակված իր ուղերձում նման նարատիվ կիրառեց։ Նա Հայաստանն անվանեց «պատմական ադրբեջանական հող» և 2022 թ. սեպտեմբերին հայ-ադրբեջանական բախումները, որոնց ժամանակ Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց հայկական տարածքում գտնվող ռազմավարական դիրքերի նկատմամբ, կապեց, իր խոսքով, «պատմականորեն ադրբեջանական քաղաքների» նորահայտ նշանակության հետ։ 

2025 թ. հունվարին, երբ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ակտիվացան, Ալիևը կրկնապատկեց իր ջանքերը, նշվում է հոդվածում։ Ադրբեջանական պետական ​​լրատվամիջոցներին տված ծավալուն հարցազրույցում նա Հայաստանը բնութագրեց որպես, իր խոսքով, «ֆաշիստական ​​պետություն», որը չի համաձայնում ադրբեջանցի փախստականների վերադարձին։ 

«Մենք այսպիսի ֆաշիստական ​​պետության հարևանությամբ ենք ապրում, և ֆաշիզմի սպառնալիքը շարունակվում է։ Հետևաբար, ֆաշիզմը պետք է արմատախիլ արվի։ Կա՛մ Հայաստանի ղեկավարությունը կոչնչացնի այն, կա՛մ՝ մենք։ Մենք այլ ընտրություն չունենք», - այդ ժամանակ ասել էր Ալիևը։ 

Այնուամենայնիվ, 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ կազմակերպված գագաթնաժողովից հետո, որի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նախաստորագրեցին խաղաղության պայմանագրի նախագիծը, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հռետորաբանությունը մեղմացավ։ Պայմանագիրը ներառում է մի կետ, որը կողմերին արգելում է տարածքային պահանջներ ներկայացնել միմյանց։ Մեկ այլ կետով էլ կողմերը պարտավորվում են հրաժարվել միջազգային դատարաններում միմյանց դեմ իրավական պահանջներից։

Լայպցիգի համալսարանի դոկտորանտ-հետազոտող Վաֆա Նաղիևան, որն ուսումնասիրում է հետպատերազմյան Ադրբեջանի հետկայսերական և միլիտարիստական ​​​​նարատիվները, կիսում է Գոյուշովի տեսակետը։

«Իր աշխարհաքաղաքական գործառույթից զատ, «Արևմտյան Ադրբեջանի» դիսկուրսը ծառայում է որպես հետպատերազմյան պետական նարատիվի խորհրդանշական շարունակություն։ Տեղահանության հիշողությունն այն վերածում է բարոյական լեգիտիմության և հավաքական ինքնության մի ձևի՝ կառավարությանը թույլ տալով պահպանել հետպատերազմյան մշտական ​​​​նորմալության զգացումը»,- ասել է նա OC Media-ին։ 

Ըստ նրա՝ այս դիսկուրսը կարող է օգտագործվել բազմաթիվ նպատակներով։

«Այս ռազմավարությունը հասարակությանը հուզականորեն մոբիլիզացված է պահում անավարտ արդարադատության գաղափարի շուրջ և ամրապնդում է պետության հաղորդակցական վերահսկողությունը թե՛ երկրի ներսում, թե՛ երկրի սահմաններից դուրս», - ընդգծում է նա։

Պետական ​​​​միջոցառումները շարունակվում են

Հոդվածում նշվում է, որ այս դիսկուրսն, այդուհանդերձ, ամբողջությամբ չի վերացել։ Երբ օգոստոսին ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցներում հայտնվեց չստուգված լուր, որում պնդում էր արվում, որ խորհրդարանական խումբը կլուծարվի, «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը հերքում տարածեց և առանց ապացույցներ ներկայացնելու Հայաստանին մեղադրեց այդ հրապարակման համար։

Հոկտեմբերի սկզբին ADA համալսարանը ֆինանսավորեց այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին գրքի հրատարակումը, իսկ Վարշավայում ԵԱՀԿ համաժողովի ժամանակ Ադրբեջանը կազմակերպեց թեմային նվիրված լրացուցիչ միջոցառում: OC Media-ն հիշեցնում է, որ հայկական «Իրազեկ քաղաքացիների միություն» ՀԿ-ն և հայկական պատվիրակության մի մասը մեղադրեցին հանձնաժողովին իռեդենտիստական նոր ​​​​պահանջներ խթանելու մեջ:

Նույն ամսվա վերջին Ադրբեջանի կառավարության հետ կապեր ունեցող սփյուռքի կազմակերպությունների հետ համատեղ «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը Գերմանիայում միջոցառում կազմակերպեց այս թեմայով։ Դրա նպատակն էր բարձրացնել իրազեկվածությունն այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին։ Հաջորդ օրը նմանատիպ միջոցառում կազմակերպվեց Բրյուսելում։ Ադրբեջանական պետական ​​լրատվամիջոցների պնդմամբ՝ դրա մասնակիցների թիվը գերազանցել է 120-ը։

«Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի նախագահ և Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավոր Ազիզ Ալաքբառլին հոկտեմբերի 26-ին հայտարարել է, որ Հայաստանը «չունի այլ ընտրություն, քան հաշվի նստել Ադրբեջանի և նրա նախագահի հետ», հակառակ դեպքում կարող է «վտանգի տակ դնել հայկական պետության գոյությունը»։

Ըստ նրա՝ Հայաստանը սա կանխելու համար պետք է ընդունի Ադրբեջանի բոլոր պայմանները, այդ թվում՝ Հայաստան այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վերադարձի ապահովումը։

Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը, ո՛չ էլ նախագահի աշխատակազմը չեն արձագանքել մեկնաբանություն տալու OC Media-ի հարցմանը։

Ծանոթ ու միարժամանակ անհայտ … կամասուտրաԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ «Պուտինը տխուր եզրակացություններ է արել Փաշինյանի մասին. Իշխանությունը երկուսի միջև հավասարակշռելու փորձերը այլևս չեն աշխատում»Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում «Հայաստանի տնտեսական շրջադարձը դեպի Արևմուտք. Կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին»Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում ՀԱՀ՝ Ծառատնկման օր․ պատմության այս օրը (22 հուլիս)Թուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ինՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումը«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարանԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ. Պեսկով Վինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյանը. Իսրայելի ֆինանսների նախարար Հայաստանը գերազանցում է Վրաստանին շրջակա միջավայրի պահպանության վարկանիշային աղյուսակումՎայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի (տեսանյութ, լուսանկարներ) Հորմուզի նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել hարվածներն Իրանի դեմ. Fars Սnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԹուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով «Քաղաքագետը գնահատել է Հայաստանի տնտեսության վիճակը»
Ամենադիտված