ՌԴ Պետդումայում առաջարկել են դիվերսիաների համար պատասխանատվության տարիքային շեմը նվազեցնել մինչև 14 տարեկանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Պետդուման առաջարկել է դիվերսիոն գործողությունների համար քրեական պատասխանատվությունը սահմանել արդեն 14 տարեկանից։ Ինչպես հայտնել է պատգամավոր Վասիլի Պիսկարևը, նախաձեռնությունը ներառված է նոր օրենսդրական փաթեթում, որը ստորագրել են 419 պատգամավորներ՝ ներառյալ Դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, գրում է Lenta.ru-ն։
Փաստաթուղթը խստացնում է պատիժները դիվերսիոն և ահաբեկչական գործունեության համար՝ ներառյալ երեխաների ներգրավումը նման հանցագործությունների մեջ, որի դեպքում առաջարկվում է մինչև ցմահ ազատազրկում։ Պիսկարևի խոսքով՝ նախաձեռնության նպատակը ոչ միայն պատժելն է, այլև կանխարգելումը՝ պաշտպանելու երեխաներին դեստրուկտիվ խմբավորումներից և ինտերնետային ռադիկալներից։
Նշենք, որ Ռուսաստանում 2025 թվականի մայիսի 2-ից ուժի մեջ է մտել նոր հոդված, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն չզեկուցելու համար՝ պատրաստվող դիվերսիայի մասին։ Դրա համար սահմանված է մինչև 100 հազար ռուբլու տուգանք, հարկադիր աշխատանք կամ մեկ տարվա ազատազրկում։