ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ Պետդումայում առաջարկել են դիվերսիաների համար պատասխանատվության տարիքային շեմը նվազեցնել մինչև 14 տարեկանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Պետդուման առաջարկել է դիվերսիոն գործողությունների համար քրեական պատասխանատվությունը սահմանել արդեն 14 տարեկանից։ Ինչպես հայտնել է պատգամավոր Վասիլի Պիսկարևը, նախաձեռնությունը ներառված է նոր օրենսդրական փաթեթում, որը ստորագրել են 419 պատգամավորներ՝ ներառյալ Դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, գրում է Lenta.ru-ն։

Փաստաթուղթը խստացնում է պատիժները դիվերսիոն և ահաբեկչական գործունեության համար՝ ներառյալ երեխաների ներգրավումը նման հանցագործությունների մեջ, որի դեպքում առաջարկվում է մինչև ցմահ ազատազրկում։ Պիսկարևի խոսքով՝ նախաձեռնության նպատակը ոչ միայն պատժելն է, այլև կանխարգելումը՝ պաշտպանելու երեխաներին դեստրուկտիվ խմբավորումներից և ինտերնետային ռադիկալներից։

Նշենք, որ Ռուսաստանում 2025 թվականի մայիսի 2-ից ուժի մեջ է մտել նոր հոդված, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն չզեկուցելու համար՝ պատրաստվող դիվերսիայի մասին։ Դրա համար սահմանված է մինչև 100 հազար ռուբլու տուգանք, հարկադիր աշխատանք կամ մեկ տարվա ազատազրկում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular