Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գիրիի հետ
ՍՊՈՐՏՇախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ լրատվության բաժնից:
Մոսկվայում ընթացող աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երկրորդ շրջանի առաջին խաղում Արոնյանի մրցակիցն Անիշ Գիրին էր: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 42-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:
Այժմ Արոնյանն ունի 5 միավոր:
Մյուս պարտիաները դեռևս շարունակվում են:
Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդն է: