ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գիրիի հետ

ՍՊՈՐՏ

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ լրատվության բաժնից:

Մոսկվայում ընթացող աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երկրորդ շրջանի առաջին խաղում Արոնյանի մրցակիցն Անիշ Գիրին էր: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 42-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Այժմ Արոնյանն ունի 5 միավոր:

Մյուս պարտիաները դեռևս շարունակվում են:

Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular