Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կովկասյան հանգույց». ինչպե՞ս են Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի շահերը միահյուսվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարավային Կովկասում իրավիճակի սրումը բազմաթիվ տեսություններ է առաջացրել այն մասին, թե ինչ է կանգնած Ադրբեջանի գործողությունների հետևում, գրում է pravda.ru–ն։
Ասիական շուկաներ մուտք գործելու և պատժամիջոցներից ազատվելու համար Ռուսաստանը սկսել է ավելի սերտորեն համագործակցել Իրանի հետ որպես տարածաշրջանում ամենաանկախ և ինքնիշխան քաղաքականություն ունեցող երկիր։

Դա հանգեցրել է ռեկորդային համատեղ ներդրումների, որոնք գերազանցել են 25 միլիարդ դոլարը, և Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացմանը։ Ռուսաստանում այն կոչվում է Հյուսիս-Հարավ, իսկ Իրանում՝ Պարսկական միջանցք։ Այն ժամանակ դեռևս որոշակիորեն դաշնակից երկիր համարվող Ադրբեջանին էլ այդ նախագծում տեղ էր հատկացվել որպես տարանցիկ երկիր։

Խոսքը միջանցքի վերջին բացակայող օղակի մասին է, որը Իրանի հյուսիսում գտնվող 164 կիլոմետրանոց երկաթուղին է, որի կառուցման մեջ Ռուսաստանը ներդրումներ է կատարել դեռևս 2023 թվականից։ Այն հյուսիսային Ռաշտ քաղաքը կապում է Ադրբեջանի հետ սահմանին գտնվող Աստարա սահմանային անցակետի հետ։ Եվ, ըստ իրանական կողմի, այն պետք է կառուցվի մինչև 2025 թվականի վերջը։ Դրա շինարարությունն արդեն ընթացքի մեջ է։

Հենց այս տրանսպորտային զարկերակի խցանման սպառնալիքն է Ալիևի վերջին հաղթաթուղթը, և հենց այդ սպառնալիքի պատճառով է, որ տարածաշրջանում շատ իրադարձություններ սկսել են այդքան արագ զարգանալ։

Միևնույն ժամանակ, երբ Իրանն ու Ռուսաստանը նոր էին սկսում քննարկել այդ հարցը, Անգլիան և Թուրքիան, Ուկրաինայի իրադարձություններից խթանված, վերջապես համաձայնության եկան Ռուսաստանը շրջանցող իրենց սեփական նախագծի բոլոր մանրամասների շուրջ։ Այդ միջանցքը կոչվում է միջին կամ պանբրիտանական նախագիծ։

Այն երեք նպատակ ունի՝ Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից, Իրանի վերահսկողությունը թուլացնել ներքին Ադրբեջանի նկատմամբ, տարանցում իրականացնել Չինաստանից՝ Ռուսաստանը շրջանցելով։

Այս ամենը միասին վերածվել է աշխարհաքաղաքական օղակի ստեղծման։

Թուրքիայի և Ադրբեջանի շահերը այս նախագծում միայն տնտեսական չեն։ Այդ նախագիծը վերջապես կստեղծի տնտեսական հիմք Մեծ Թուրանի աշխարհաքաղաքական նախագծի իրականացման համար։ Եվ այն լի է տնտեսական իմաստով և բովանդակությամբ։

Հետևաբար, ամենևին զարմանալի չէ, որ Ադրբեջանը մինչև վերջին պահը չէր խոչընդոտում ռուս–իրանական նախագծի իրականացմանը՝ սպասելով իր պահանջները ներկայացնելու հարմար պահի։

Բացի այդ, ղազախ փորձագետ և քաղաքագետ Դանիյար Աշիմբաևի խոսքով, Ռուսաստանի հետ երկարաժամկետ դիմակայության մեջ Ադրբեջանի լրացուցիչ նպատակը Բաքու տանող չին–ղազախական տարանցումը փակելն է, այսինքն՝ Ղազախստանին և Ռուսաստանին վիճաբանելու ցանկությունը։

Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանը լրջորեն քննարկում է միջանցքը Թրամփին վարձակալության տալու համաձայնությունը։ Ի՞նչ է նշանակում այդ արևմտյան ենթակառուցվածքների, այդ թվում ռազմական, առաջխաղացումը դեպի Ռուսաստանի սահմաններ։ Ադրբեջանին և դրա ետևում կանգնած Թուրքիային միջանցքը անհրաժեշտ տարածքը Նախիջևանում գտնվող իր անկլավի հետ կապելու և մեկ այլ, տնտեսապես ավելի շահավետ լոգիստիկ հանգույց ստեղծելու համար։ Ռուսաստանի սահմաններին ՆԱՏՕ–ի ռազմական բազա տեղակայելու մասին թուրքական և ադրբեջանական մամուլում շարունակվող հայտարարությունների ֆոնին դա լուրջ սպառնալիք է ներկայացնում, քանի որ թույլ կտա ինչպես առևտրային, այնպես էլ ռազմական բեռները ավելի խորը և արագ տեղափոխել Ռուսաստանի տարածք։

Ո՞րն է եզրակացությունը։ Մի շարք փորձագետներ նշում են, որ Մոսկվան կարող է ժամանակավորապես հրաժարվել Պարսկական միջանցքի ցամաքային մասից՝ Կասպից ծովով ուղիղ ծովային փոխադրումների օգտին, մինչև Ադրբեջանը համաձայնվի ռուս–իրանական հարաբերությունների նոր իրականության հետ կամ այնտեղ կառավարությունը փոխվի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Иран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмы
Самое популярное