Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը «Դամոկլեսյան սուր» է կախել Հայաստանի վրա. Երկիրը ստիպված կլինի մոռանալ օտարերկրյա ներդրողների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնավ չէր կատակում, երբ ասում էր, որ պետությունը պետք է ազգայնացնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը, որը 10 տարի առաջ խարխուլ և մեռնող վիճակում գնել էր ռուս գործարար, ծագումով հայ Սամվել Կարապետյանը, գրում է kp.ruն: Եթե հիմա ընկերությունը հայտնվեր ավելի անմխիթար վիճակում կամ շարունակեր քանդվել, նման քայլը բավականին տրամաբանական կլիներ, բայց փաստն այն է, որ Կարապետյանը ոչ միայն անհամար գումարներ է ներդրել ընկերության արդիականացման գործում, այլ նաև իր հոգին է  ներդրել, և այժմ ՀԷՑ-ն այնքան կայուն է աշխատում, որ իր հատվածում մոդել է ամբողջ աշխարհի համար: Սակայն Փաշինյանի համար այդ հարցը ոչ միայն բիզնես է, ոչ միայն կապիտալի վերաբաշխում, որպեսզի հետո Կարապետյանից գողացված ակտիվը փոխանցվի «իրավասու սեփականատերերին» (չար լեզուները պնդում են, որ դրանք արդեն հայտնաբերվել են, և դրանք թուրքական ընկերություններ են), այլ նաև քաղաքական հարց: Բանն այն է, որ Կարապետյանը համարձակվել է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցուն (ՀԱԵ), որը Նիկոլ Վովաևիչին վերաբերվում է զգալի սառնասրտությամբ, և նրա հոգևորականներին, որոնց վրա Փաշինյանը բերանում ատամներն է մեկը մյուսի հետևից կրճտացնում, մինչև արյունահոսության աստիճանի: Նիկոլ Փաշինյանի հրամանով էլ Կարապետյանը և ՀԱԵ-ի երկու արքեպիսկոպոսներ են ձերբակալվել Հայաստանի իշխանությունների կողմից: Բացի դա ռուս գործարարից գույքը բռնագրավելու աշխատանքներն են լիարժեք ընթացքի մեջ, Հայաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս ազգայնացնել ՀԷՑ-ը, ինչը և ցանկանում է  ՀՀ վարչապետը: Փոփոխությունների համաձայն պետությունն այժմ իրավունք ունի «աշխատանքում խախտումների դեպքում» ժամանակավորապես միջամտել դրանց կառավարմանը և, անհրաժեշտության դեպքում, պահանջել դրանց վաճառքը: Այս դեպքում պետությունը կունենա գնելու նախապատվության իրավունք: Նման կերպ Հայաստանի խորհրդարանն ընդունել է օրինագիծ Կարապետյանի ընկերության ազգայնացման համար։

Նիկոլ Վովաևիչը, գոհունակությունից ափերը շփելով, արդեն սպառնացել է, որ հուլիսին կազատվեն «Հայաստանի էլեկտրական ցանցերի» այն աշխատակիցները, ովքեր «իրենց պարտականությունները կատարելու փոխարեն զբաղվում են քաղաքական խարդավանքներով»։ Այլ կերպ ասած նա խոստովանել է, որ պլանավորել է ռեյդերային բլիցկրիգ ուրիշի սեփականությունը խլելու համար։ Սակայն ամեն ինչ չէ այդքան պարզ, նույնիսկ եթե դու այնպիսի վարչապետն ես, որի վրա Արևմուտքը խաղադրույք է կատարել։

Ինչպես հաղորդում է «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը, «Տաշիր»–ի հիմնադիր Սամվել Կարապետյանն իր ընտանիքի անդամների հետ միասին ներդրումային վեճի սկսման մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել ՀՀ պետական ​​մարմիններին։ Ծանուցումը հիմնված է 1995 թվականի հունվարի 18-ին ստորագրված «ՀՀ և Կիպրոսի կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագրի վրա։ Այս համաձայնագիրը ներդրողներին իրավունք է տալիս դիմել միջազգային արբիտրաժի, եթե իրենց իրավունքները խախտվում են պետության կողմից։ Եվ նրանք, ովքեր ճանաչում են Կարապետյանին, վստահ են, որ եթե Փաշինյանը կարծում է, որ Սամվելը կհրաժարվի իր ընկերությունից ազատ արձակվելու դիմաց, ապա նա շատ է սխալվում և արդեն իսկ սխալ հաշվարկ է կատարել։

Ինքնին Հայաստանում շատ փորձագետներ արդեն իսկ գլուխներն են բռնել իրենց կառավարության ղեկավարի արարքներից։ Նախկին ֆինանսների նախարար Վարդան Արամյանը զգուշացրել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ազգայնացումը թանկ կարժենա բյուջեին և կվնասի երկրի ներդրումային հեղինակությանը։ Նրա խոսքով 2024 թվականին Հայաստանից կապիտալի արտահոսքը գերազանցել է 400 միլիոն դոլարը, իսկ իշխանությունների ներկայիս գործողությունների նման քայլերը միայն կվատթարացնեն այդ իրավիճակը։

- Ես ձեզ վստահեցնում եմ, որ ոչ մի ողջամիտ օտարերկրյա ներդրող չի գա ներդրում կատարելու Հայաստանում, երբ տեսնի, որ Դամոկլեսյան սուր է կախված Հայաստանի բոլոր տնտեսվարող սուբյեկտների գլխին,- ափսոսանք է հայտնել Վարդան Արամյանը։

Այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ Նիկոլ Փաշինյանի ներկայիս քաղաքականությունը բացահայտ հակառուսական է։ Եթե նույն Կարապետյանը, օրինակ, թուրք գործարար կամ անգլիացի լիներ, ապա Նիկոլը նրա մեջքի թոզը կփչեր, բայց Սամվելը Ռուսաստանի քաղաքացի է, ինչը Նիկոլի մոտ լրացուցիչ սրտխառնոց է առաջացնում։

Ի դեպ, Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում մերձավորագույն դաշնակիցներից հեռանալը հաստատում է հանրապետության խորհրդարանի խոսնակի և հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Արարատ Միրզոյանի վարքագծերը։ Սիմոնյանը կոչ է արել արգելել բոլոր ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում, իսկ Միրզոյանը, որին վերջերս Փաշինյանն իր հետ տարել էր Ստամբուլ, և որտեղ նա սիրող աչքերով էր նայում Էրդողանին, ամբարտավանորեն նկատողություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, որ նա «չպետք է միջամտի Հայաստանի ներքին գործերին և ներքին քաղաքականությանը»։

Ո՛չ, հարգելի՛ պարոնայք, այդպես չի լինում։ Դուք ուզում եք «խաբել», «շորահան անել» և թալանել ոչ թե ձեր որևէ հայի, այլ ռուսական բիզնեսի ներկայացուցչի, ով հսկայական միջոցներ է ներդրել ձեր հանրապետությունում։ Եվ սա այլևս ձեր ներքին հայկական դիմակայությունը չէ։ Կարող եք համարել, որ Նիկոլն ինքն է Ռուսաստանին հրավիրել մասնակցելու։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топлива
Самое популярное