Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Փաշինյանը «Դամոկլեսյան սուր» է կախել Հայաստանի վրա. Երկիրը ստիպված կլինի մոռանալ օտարերկրյա ներդրողների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնավ չէր կատակում, երբ ասում էր, որ պետությունը պետք է ազգայնացնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը, որը 10 տարի առաջ խարխուլ և մեռնող վիճակում գնել էր ռուս գործարար, ծագումով հայ Սամվել Կարապետյանը, գրում է kp.ru–ն: Եթե հիմա ընկերությունը հայտնվեր ավելի անմխիթար վիճակում կամ շարունակեր քանդվել, նման քայլը բավականին տրամաբանական կլիներ, բայց փաստն այն է, որ Կարապետյանը ոչ միայն անհամար գումարներ է ներդրել ընկերության արդիականացման գործում, այլ նաև իր հոգին է  ներդրել, և այժմ ՀԷՑ-ն այնքան կայուն է աշխատում, որ իր հատվածում մոդել է ամբողջ աշխարհի համար: Սակայն Փաշինյանի համար այդ հարցը ոչ միայն բիզնես է, ոչ միայն կապիտալի վերաբաշխում, որպեսզի հետո Կարապետյանից գողացված ակտիվը փոխանցվի «իրավասու սեփականատերերին» (չար լեզուները պնդում են, որ դրանք արդեն հայտնաբերվել են, և դրանք թուրքական ընկերություններ են), այլ նաև քաղաքական հարց: Բանն այն է, որ Կարապետյանը համարձակվել է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցուն (ՀԱԵ), որը Նիկոլ Վովաևիչին վերաբերվում է զգալի սառնասրտությամբ, և նրա հոգևորականներին, որոնց վրա Փաշինյանը բերանում ատամներն է մեկը մյուսի հետևից կրճտացնում, մինչև արյունահոսության աստիճանի: Նիկոլ Փաշինյանի հրամանով էլ Կարապետյանը և ՀԱԵ-ի երկու արքեպիսկոպոսներ են ձերբակալվել Հայաստանի իշխանությունների կողմից: Բացի դա ռուս գործարարից գույքը բռնագրավելու աշխատանքներն են լիարժեք ընթացքի մեջ, Հայաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս ազգայնացնել ՀԷՑ-ը, ինչը և ցանկանում է  ՀՀ վարչապետը: Փոփոխությունների համաձայն պետությունն այժմ իրավունք ունի «աշխատանքում խախտումների դեպքում» ժամանակավորապես միջամտել դրանց կառավարմանը և, անհրաժեշտության դեպքում, պահանջել դրանց վաճառքը: Այս դեպքում պետությունը կունենա գնելու նախապատվության իրավունք: Նման կերպ Հայաստանի խորհրդարանն ընդունել է օրինագիծ Կարապետյանի ընկերության ազգայնացման համար։

Նիկոլ Վովաևիչը, գոհունակությունից ափերը շփելով, արդեն սպառնացել է, որ հուլիսին կազատվեն «Հայաստանի էլեկտրական ցանցերի» այն աշխատակիցները, ովքեր «իրենց պարտականությունները կատարելու փոխարեն զբաղվում են քաղաքական խարդավանքներով»։ Այլ կերպ ասած նա խոստովանել է, որ պլանավորել է ռեյդերային բլիցկրիգ ուրիշի սեփականությունը խլելու համար։ Սակայն ամեն ինչ չէ այդքան պարզ, նույնիսկ եթե դու այնպիսի վարչապետն ես, որի վրա Արևմուտքը խաղադրույք է կատարել։

Ինչպես հաղորդում է «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը, «Տաշիր»–ի հիմնադիր Սամվել Կարապետյանն իր ընտանիքի անդամների հետ միասին ներդրումային վեճի սկսման մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել ՀՀ պետական ​​մարմիններին։ Ծանուցումը հիմնված է 1995 թվականի հունվարի 18-ին ստորագրված «ՀՀ և Կիպրոսի կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագրի վրա։ Այս համաձայնագիրը ներդրողներին իրավունք է տալիս դիմել միջազգային արբիտրաժի, եթե իրենց իրավունքները խախտվում են պետության կողմից։ Եվ նրանք, ովքեր ճանաչում են Կարապետյանին, վստահ են, որ եթե Փաշինյանը կարծում է, որ Սամվելը կհրաժարվի իր ընկերությունից ազատ արձակվելու դիմաց, ապա նա շատ է սխալվում և արդեն իսկ սխալ հաշվարկ է կատարել։

Ինքնին Հայաստանում շատ փորձագետներ արդեն իսկ գլուխներն են բռնել իրենց կառավարության ղեկավարի արարքներից։ Նախկին ֆինանսների նախարար Վարդան Արամյանը զգուշացրել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ազգայնացումը թանկ կարժենա բյուջեին և կվնասի երկրի ներդրումային հեղինակությանը։ Նրա խոսքով 2024 թվականին Հայաստանից կապիտալի արտահոսքը գերազանցել է 400 միլիոն դոլարը, իսկ իշխանությունների ներկայիս գործողությունների նման քայլերը միայն կվատթարացնեն այդ իրավիճակը։

- Ես ձեզ վստահեցնում եմ, որ ոչ մի ողջամիտ օտարերկրյա ներդրող չի գա ներդրում կատարելու Հայաստանում, երբ տեսնի, որ Դամոկլեսյան սուր է կախված Հայաստանի բոլոր տնտեսվարող սուբյեկտների գլխին,- ափսոսանք է հայտնել Վարդան Արամյանը։

Այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ Նիկոլ Փաշինյանի ներկայիս քաղաքականությունը բացահայտ հակառուսական է։ Եթե նույն Կարապետյանը, օրինակ, թուրք գործարար կամ անգլիացի լիներ, ապա Նիկոլը նրա մեջքի թոզը կփչեր, բայց Սամվելը Ռուսաստանի քաղաքացի է, ինչը Նիկոլի մոտ լրացուցիչ սրտխառնոց է առաջացնում։

Ի դեպ, Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում մերձավորագույն դաշնակիցներից հեռանալը հաստատում է հանրապետության խորհրդարանի խոսնակի և հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Արարատ Միրզոյանի վարքագծերը։ Սիմոնյանը կոչ է արել արգելել բոլոր ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում, իսկ Միրզոյանը, որին վերջերս Փաշինյանն իր հետ տարել էր Ստամբուլ, և որտեղ նա սիրող աչքերով էր նայում Էրդողանին, ամբարտավանորեն նկատողություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, որ նա «չպետք է միջամտի Հայաստանի ներքին գործերին և ներքին քաղաքականությանը»։

Ո՛չ, հարգելի՛ պարոնայք, այդպես չի լինում։ Դուք ուզում եք «խաբել», «շորահան անել» և թալանել ոչ թե ձեր որևէ հայի, այլ ռուսական բիզնեսի ներկայացուցչի, ով հսկայական միջոցներ է ներդրել ձեր հանրապետությունում։ Եվ սա այլևս ձեր ներքին հայկական դիմակայությունը չէ։ Կարող եք համարել, որ Նիկոլն ինքն է Ռուսաստանին հրավիրել մասնակցելու։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովՆեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետոՍտամբուլում քառահարկ շենք է փլուզվել24-ժամյա ջրանջատում՝ Արմավիրի մարզումՌոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնականՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին«Միլանը» լուրջ կորուստներ ունի «Ինտերի» հետ խաղից առաջԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. մանդատներ ստանալն ու կոալիցիա ձևավորելը երկու տարբեր իրավիճակներ են. ԶաքարյանԵրևանում պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրահանձնաժողովը բացառել է ՌԴ գազի գնման արգելքի չեղարկումը խաղաղ բանակցությունների ժամանակEl Español. Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և աթոռ նետել տղամարդու ուղղությամբՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Վանաձորում բախվել են 2 «Opel»․ կա վիրավnրԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆՊարսից ծոցի տարածաշրջանում Իսրայելի հնարավոր ռшզմական գործողությունները ընդունակ են լուրջ վնաu հասցնել գազի միջազգային շուկաներին. ԱրաղչիՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բախվել ծառին․ կան վիրավnրներՄեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ ՄիրզոյանՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներինՈստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԱՄՆ պետական պարտքն աճել է՝ հասնելով ռեկորդային 40,5 տրլն դոլարիՍպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարիՀՀ ԱԺ–ն համաձայնություն է տվել ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացմանըԴիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդինԻսպանիայում երկու գնացք է բախվել. կան զnhեր և վիրավnրներՀՀ ԱԺ-ն համաձայնություն է տվել ԱՄԷ հետ առևտրի և ներդրումների համաձայնագրին«Բարսելոնա»-ն հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումըԱնօդաչու թռչող սարքերով թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման փորձերը շարունակվում են․ ՔԾԻսպանիայում մարդատար գնացքների բախման հետևանքով զnhերի թիվը հասել է գրեթե 50-իCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿԾանոթ ու միարժամանակ անհայտ … Յակուզա գաղտնի կազմակերպություն«Հայաստանը ընտրել է իր աշխարհաքաղաքական «տիրոջը»»Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավորՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքըԳորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցելԻսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոսԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters«Եվրոպական ընտրության գինը. ԵԱՏՄ անդամ պետությունները զգուշացնում են Հայաստանին Բրյուսելի հետ ինտեգրման հետևանքների մասին»Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում
Ամենադիտված