Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը չի հավատում դաշինքներին. «Սահմանադրական վա–բա՞նկ» խորհրդարանական ընտրություններից առաջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս շաբաթվա սկզբին Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ականավոր անդամները մի քանի ուշագրավ հայտարարություններ են արել, գրում է Eadaily.com–ը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտերիմներից մեկն էլ ընտրարշավի ընթացքում քաղաքացիների հետ ակտիվ շփումն է անվանել երկրի ընտրողների մեծամասնության աջակցությունը ստանալու հիմնական գործիքը։ «Ժողովրդի մոտ գնալը» իրականում համարվում է 2018 թվականի «թավշյա հեղափոխության» առաջնորդի ուժեղ կողմը։ Վերջին յոթ տարիների ընթացքում Փաշինյանը ապացուցել է, որ հմուտ հռետոր է։ Սակայն ընդդիմությունը վարչապետի հաղորդակցման հմտությունները անվանում է «պոպուլիզմ» և նաև հասարակական տրամադրությունների «մանիպուլյացիա»։ 

ՔՊ–ի ներկայիս վարկանիշը, ըստ հանրապետությունում անցկացված վերջին հարցման (անցկացված ապրիլ-մայիս ամիսների սահմանագծին) 12%-ից էլ պակաս է։ Միևնույն ժամանակ, Փաշինյանի և նրա կուսակցության նկատմամբ վստահության վարկանիշը բավականին դանդաղ, բայց դեռևս կայուն կերպով նվազում է։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ հարցումները զգալիորեն «թերագնահատում» են ՔՊ–ի իրական վարկանիշը, օրինակ՝ երեք անգամ, ապա նույնիսկ ընտրողների մոտ 35% աջակցության դեպքում խորհրդարանական հանրապետությունում գործադիր իշխանության ուղղահայաց ինքնուրույն ձևավորելու նպատակը տեսիլքային է թվում։ Եվ, ինչպես Փաշինյանի թիմն արդեն հայտարարել է, իրենք մտադիր չեն միանալ դաշինքներին և ընտրությունների են գնալու միասնական ճակատով՝ ՔՊ–ի քաղաքական դաշնակիցների հետ։ Կարևոր է նաև նշել, որ վարչապետի քաղաքական միավորումն այս պահին չափազանց քիչ նման դաշնակիցներ ունի։ Ավելին, չկա որևէ լուրջ նախադրյալ, որ այս իրավիճակը ՔՊ–ի օգտին կփոխվի տեսանելի ապագայում՝ մինչև հաջորդ տարվա ամառ։ Ինչ վերաբերում է այդ կուսակցության վարկանիշի հնարավոր բարձրացմանը իրեն մոտ կանգնած քաղաքական ուժերի հետ հիպոթետիկ դաշինք ստեղծելու դեպքում, ապա դա ևս աննշան է։ «Հանրապետություն» կուսակցությունը և մի շարք այլ արևմտամետ խմբավորումները, որոնք անցյալ տարի նախաձեռնել և ներկայացրել էին ԵՄ–ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ օրինագիծ իրենք լրջորեն կարիք ունեն ընտրողների աջակցության։ «Հանրապետություն»-ը, որն ունի մոտ երկու տոկոս ներկայիս վարկանիշ, դեռևս շատ հեռու է խորհրդարան մտնելու շեմը (5%) հաղթահարելուց։ ԵՄ օրակարգ ունեցող մյուս «գաճաճ» քաղաքական կուսակցությունների ընտրություններին անհատապես կամ նույնիսկ «միասնական ճակատով» (դաշինքների համար անցողիկ շեմը 7%) մասնակցելու դեպքում խորհրդարանական մանդատներ ստանալու հնարավորությունները մոտ են բացարձակ զրոյի։ Հետևաբար, ՔՊ–ի քաղաքական գործընթացին գաղափարապես մոտ մասնակիցների հետ դաշինքներ կնքելու դժկամությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է ոչ թե սեփական ինքնաբավության գիտակցմամբ, այլ նման նախընտրական միավորման ակնհայտ անօգուտության ըմբռնմամբ։

2021 թվականի ընտրությունները հաստատել են իշխող կուսակցության համար յուրօրինակ ընտրական օրինաչափություն. նա չի կարող հույսը դնել մեծ քաղաքներում մեծամասնության աջակցության վրա, բայց «50% + 1» նշագծին հասնելու համար «ստանում է» պակասող ձայները գյուղական ընտրողների շրջանում։ Դա եղել և մնում է ՔՊ–ի սոցիալական հիմքը, նրա ընտրական աջակցության ավանգարդը։

Հայաստանում վերջին երկու համեմատաբար մեծ ընտրարշավները՝ ավագանու ընտրությունները Երևանում և Շիրակում ցույց տվեցին ՔՊ–ի այն արդյունքները, որոնք, ամենայն հավանականությամբ, մոտ են իշխող կուսակցության ներկայիս իրական վարկանիշին։ Մայրաքաղաքում նա ստացել էր ձայների 32.75%-ը, իսկ հանրապետության երկրորդ ամենամեծ քաղաքում 36%-ը։ Սակայն նույնիսկ եթե գյուղական ընտրողների ավելացումը ՔՊ–ի այս «միջին ընտրական տոկոսին» զգալի լինի 2026 թվականի հունիսին, Փաշինյանի կողմից առաջիկա խորհրդարանական ընտրություններում «50% + 1» ձայների ձեռքբերումը մնում է բավականին պատրանքային։ 2021 թվականի ընտրություններից առաջ, որոնց վաղաժամկետ անցկացումը, ըստ էության, Փաշինյանի կողմից հարկադրված քայլ էր ընդդիմության ճնշման ներքո, վարչապետը թիմի համար դրեց հավակնոտ նպատակ՝ «առնվազն 60%»։ Իրականում, պարզվեց, որ այն ստացել է 54%, ճիշտ այնքան, որքան պահանջում է օրենսդրությունը Ազգային ժողովում կայուն մեծամասնություն ձևավորելու համար։ Հավանաբար, 2026 թվականի ընտրարշավի մեկնարկին մոտենալուն պես Փաշինյանը նոր նախընտրական հրաման կուղարկի ապահովել հինգ տարի առաջվա ցուցանիշին համեմատելի արդյունք։

Ցանկացած ներքաղաքական իրավիճակում «թավշյա հեղափոխության» առաջնորդին անհրաժեշտ կլինեն բեկումնային որոշումներ ընտրարշավի ընթացքում նպատակին հասնելու համար։ Պարզապես «ժողովրդի մոտ գնալով» հաջողության հասնելը քիչ հավանական է։ Եվ Փաշինյանի կողմից վերոնշյալ առաջընթացի որոնումները դրսևորվում են արտաքին քաղաքականության ասպարեզում, առաջին հերթին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեջ։ Երևանն ու Բաքուն «պատմական փաստաթղթի» տեքստի հաստատումն ավարտել են 2025 թվականի մարտի կեսերին։ Դրանից հետո ադրբեջանական կողմը հաստատել է իր նախկին դիրքորոշումը. խաղաղությունը կարող է կնքվել այն պայմանով, որ Հայաստանի գործող Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ «տարածքային պահանջները», ինչպես նաև պաշտոնապես լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Փաշինյանն ավելի վաղ հստակեցրել էր, որ երկրորդ պայմանը, ընդհանուր առմամբ, իրագործելի է և կարող է իրականացվել կարճ ժամանակահատվածում։ Սակայն, Բաքվի «սահմանադրական վերջնագրի» դեպքում, նման արագությունը ժամկետների առումով չափազանց դժվար է։

Այսպես թե այնպես, բայց այստեղ էլ է Փաշինյանի թիմը ցուցադրում իր պատրաստակամությունը արդյունքին հնարավորինս շուտ հասնելու համար։ Վերջերս արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել է հանրապետության նոր Հիմնական օրենքի տեքստի (ենթադրաբար, այն այլևս չի պարունակի հղում 1990 թվականի Հայաստանի անկախության հռչակագրին) 10 ամսվա ընթացքում պատրաստելու հնարավորության մասին, այսինքն մոտավորապես մինչև հաջորդ տարվա մարտը։ Այդ դեպքում Փաշինյանը կարող է գայթակղվել պայմանականորեն համատեղել երկու հարցերը՝ խորհրդարանական ընտրությունները և սահմանադրական հանրաքվեն։ Բայց ինչպես արդեն նշել ենք ավելի վաղ, իր համաքաղաքացիներին առաջարկելով երկու քաղաքական հարցերի շուրջ քվեարկել նույն օրը, Փաշինյանը լուրջ ռիսկի է դիմում ՔՊ–ի համար ձայների հնարավոր կորստի առումով։ Սակայն, 2026 թվականի հունիսին մոտենալիս նախընտրական հաշվարկները կարող են փոփոխության ենթարկվել, և «միասնական քվեարկության օրվա» պոտենցիալը կարող է  իշխող կուսակցությանը տալ հենց այդ առաջընթացը։

Փաշինյանը իր հիմնական խաղադրույքը կկատարի նրա վրա, որ Ադրբեջանի հետ խաղաղության հնարավոր կլինի հասնել միայն այն դեպքում, եթե ինքը լինի իշխանության գլուխ։ Հակառակ դեպքում, ինչպես իշխող կուսակցությունը կսկսի զգուշացնել համաքաղաքացիներին, նոր պատերազմի ռիսկը կտրուկ կաճի մինչև դրա «անխուսափելիության» աստիճան։ Դա, հավանաբար, կլինի ՔՊ–ի և նրա առաջնորդի գլխավոր ուղերձը առաջիկա նախընտրական շրջանում, եթե Փաշինյանի թիմը, այնուամենայնիվ, որոշի գնալ «սահմանադրական վա–բանկի», միաժամանակ վտանգի տակ դնելով իր իշխանության վերարտադրությունը և իր հետապնդած խաղաղության օրակարգը։ ՔՊ–ի համար ճեղքման հնարավորությունն այն է, որ հայ ընտրողը, կանգնած լինելով երկու ներքաղաքական չարիքներից փոքրագույնի միջև ընտրության առաջ ակնհայտորեն չի ցանկանա նոր պատերազմ, և կքվեարկի  իշխող կուսակցության օգտին։

Բայց անգամ երկու գործոնների՝ քաղաքացիների ներքին կայունությունն ապահովելու և հարևան երկրի հետ նոր զինված հակամարտությունը կանխելու ցանկության համադրումը, մեկ «քվեարկության կետում» չի երաշխավորում, որ ՔՊ–ն կհասնի «50% + 1» արդյունքի։ Բայց դա, ինչպես մեզ թվում է, այսօր իշխող կուսակցության ամենապրագմատիկ մոտեցումն է, միայնակ երրորդ անգամ կառավարություն կազմելու իր իրական հնարավորությունների սթափ գնահատականը։

Կկարողանա՞ արմատական ​​ընդդիմությունը համոզել հայ ընտրողին հակառակը հաշվի առնելով «իշխանությունը թույլ է, բայց ընդդիմությունն ավելի թույլ է» սկզբունքի վրա հիմնված ներկա ներքաղաքական ուժերի շարունակական հավասարակշռության պայմանները: Հարցեր, որոնց Փաշինյանի հակառակորդները, թերևս, դեռևս չեն կարողանում գտնել հասկանալի պատասխաններ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Иран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмы
Самое популярное