«Քաղաքագետը Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերություններում Երևանի երկակի ստանդարտների մասին. Հայաստանը եզրագծին է»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում է երկակի խաղ խաղալ մի կողմից սիրախաղ անել Արևմուտքի հետ և հակառուսական հայտարարություններ հնչեցնել, մյուս կողմից ամբողջությամբ չխզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Նման կարծիք է sputnik-ossetia.ru-ին տված մեկնաբանությունում հայտնել քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը։ «Հայաստանը փորձում է որոշակի դիվիդենտներ ձեռք բերել իր արևմտյան գործընկերներից: Ստորագրել են Հռոմի ստատուտը, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության օրդեր է տրվել, ակնարկել են, որ հայերն իբր չեն ցանկանում իրենց երկրում տեսնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, հայտարարում են, բայց միևնույն ժամանակ դուրս չեն գալիս ՀԱՊԿ-ից: Երևանը նման կերպ Արևմուտքի հետ ինչ-որ հարաբերություններ կառուցելու ֆոն է ստեղծում, բայց միևնույն ժամանակ չի խզում կապերը Ռուսաստանի հետ։ Սակայն երկակի ստանդարտների քաղաքականությունն ի վերջո խնդիրներ կստեղծի, և առաջին հերթին հենց Հայաստանի համար»,- ասել է նա։
Տարասովի խոսքով, Հայաստանը շուտով կարող է հայտնվել Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի միջև աշխարհաքաղաքական տարաձայնությունների էպիկենտրոնում։ «Եթե ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը քաղաքականություն կառուցի ընդդեմ Իրանի, ապա Հայաստանը կդառնա ամերիկյան ցատկահարթակ, իսկ եթե դա տեղի ունենա, ապա Հայաստանը կհայտնվի Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի միջև աշխարհաքաղաքական տարաձայնությունների էպիկենտրոնում և կարող է պարզապես վերանալ որպես պետություն տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզից: Դա է տխուր հեռանկարը: Հայաստանը կարող է իրեն մղել մի այնպիսի իրավիճակի մեջ, երբ, առաջին հերթին չի ունենա խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի հետ, երկրորդ հերթին սրված հարաբերություններ Իրանի հետ, և երրորդ հերթին չվերականգնված հարաբերությունները Թուրքիայի հետ: Եվ ամեն ինչ հենց դրան է տանում»,- պարզաբանել է փորձագետը։
Տարասովը կանխատեսել է, որ այն բանից հետո, երբ վրացական ճգնաժամը ավարտվի «Վրացական երազանքի» օգտին, Հայաստանում Փաշինյանի դեմ ընդդիմադիր շարժումը կսկսի վերելք ապրել։ «Եվ այդ ժամանակ հարցը կլինի այն, թե արդյո՞ք Փաշինյանը կմնա իշխանություն: Հայերը զգայուն ժողովուրդ են, նրանք շատ ծանր հարված են կրել կորցնելով Ղարաբաղը, նրանց համար դա շատ զգայուն է, նրանք վերապրում են այդ հարվածը, ուստի երկար չեն հանդուրժի այս իրավիճակը »,- ընդգծել է քաղաքագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը