ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքագետը Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերություններում Երևանի երկակի ստանդարտների մասին. Հայաստանը եզրագծին է»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում է երկակի խաղ խաղալ մի կողմից սիրախաղ անել Արևմուտքի հետ և հակառուսական հայտարարություններ հնչեցնել, մյուս կողմից ամբողջությամբ չխզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Նման կարծիք է sputnik-ossetia.ru-ին տված մեկնաբանությունում հայտնել քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը։ «Հայաստանը փորձում է որոշակի դիվիդենտներ ձեռք բերել իր արևմտյան գործընկերներից: Ստորագրել են Հռոմի ստատուտը, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության օրդեր է տրվել, ակնարկել են, որ հայերն իբր չեն ցանկանում իրենց երկրում տեսնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, հայտարարում են, բայց միևնույն ժամանակ դուրս չեն գալիս ՀԱՊԿ-ից: Երևանը նման կերպ Արևմուտքի հետ ինչ-որ հարաբերություններ կառուցելու ֆոն է ստեղծում, բայց միևնույն ժամանակ չի խզում կապերը Ռուսաստանի հետ։ Սակայն երկակի ստանդարտների քաղաքականությունն ի վերջո խնդիրներ կստեղծի, և առաջին հերթին հենց Հայաստանի համար»,- ասել է նա։

Տարասովի խոսքով, Հայաստանը շուտով կարող է հայտնվել Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի միջև աշխարհաքաղաքական տարաձայնությունների էպիկենտրոնում։ «Եթե ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը քաղաքականություն կառուցի ընդդեմ Իրանի, ապա Հայաստանը կդառնա ամերիկյան ցատկահարթակ, իսկ եթե դա տեղի ունենա, ապա Հայաստանը կհայտնվի Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի միջև աշխարհաքաղաքական տարաձայնությունների էպիկենտրոնում և կարող է պարզապես վերանալ որպես պետություն տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզից: Դա է տխուր հեռանկարը: Հայաստանը կարող է իրեն մղել մի այնպիսի իրավիճակի մեջ, երբ, առաջին հերթին չի ունենա խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի հետ, երկրորդ հերթին սրված հարաբերություններ Իրանի հետ, և երրորդ հերթին չվերականգնված հարաբերությունները Թուրքիայի հետ: Եվ ամեն ինչ հենց դրան է տանում»,- պարզաբանել է փորձագետը։

Տարասովը կանխատեսել է, որ այն բանից հետո, երբ վրացական ճգնաժամը ավարտվի «Վրացական երազանքի» օգտին, Հայաստանում Փաշինյանի դեմ ընդդիմադիր շարժումը կսկսի վերելք ապրել։ «Եվ այդ ժամանակ հարցը կլինի այն, թե արդյո՞ք Փաշինյանը կմնա իշխանություն: Հայերը զգայուն ժողովուրդ են, նրանք շատ ծանր հարված են կրել կորցնելով Ղարաբաղը, նրանց համար դա շատ զգայուն է, նրանք վերապրում են այդ հարվածը, ուստի երկար չեն հանդուրժի այս իրավիճակը »,- ընդգծել է քաղաքագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular