Մենք աջակցում ենք «Հեզբոլլահ»-ի դեմ գործողություններին, բայց չենք ցանկանում, որ Լիբանանն արժանանա Գազայի ճակատագրին. Սպիտակ տուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲայդենի վարչակազմը հայտարարել է, թե աշխատում է հրադադարի ուղղությամբ և չի ցանկանում, որ Լիբանանը արժանանա Գազայի ճակատագրին։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն ընդգծել է, որ սատարում է Իսրայելին՝ չեզոքացնելու Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքները Լիբանանում։
Այդ նպատակները չեն հակասում միմյանց՝ ընդգծել է Սպիտակ տան մամլո քարտուղար Քըրին Ժան-Պիեռը։
«Լիբանանում իրականացվող գործողությունները թիրախային են։ Ուղիղ երկխոսության մեջ ենք Իսրայելի կառավարության հետ և այն կշարունակվի»,- ասել է Ժան-Պիեռը։