Baijiahao. Պուտինը վատ լուր ստացավ Ռուսաստանին խաբած դաշնակիցից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆBaijiahao հրատարակության չինացի լրագրողները կարծիք են հայտնել, որ Ռուսաստանին խաբել է իր դաշնակիցներից մեկը, Վլադիմիր Պուտինը վերջերս վատ լուր է ստացել այնտեղից, գրում է glavny.tv-ն:
Ներկայումս Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները շարունակում են մնալ լարված և առկա է կատաղի մրցակցություն։ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ և փորձում են ստիպել գործընկերներին հետևել այդ միջոցներին։ Չինացի դիտորդները կարծում են, որ Մոսկվան արդյունավետորեն դիմադրում է Արևմուտքի ճնշմանը, սակայն նրա ոչ բոլոր դաշնակիցները կարող են պարծենալ նույնով: Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ գործընկերներից մեկն էր, և նրանց կապերը եղել են իսկապես բարեկամական: Սակայն վերջերս Երևանը սկսել է զգալիորեն հեռանալ Մոսկվայից ձգտելով բարելավել հարաբերություններն ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ։ Արդյունքում քննարկումներ են ծավալվել Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելու Հայաստանի հնարավոր մտադրության մասին։ Սակայն Կրեմլը դեռ շարունակում է Երևանը համարել իր դաշնակիցը։
— Արդյունքում վերջերս ՀՀ նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը սպառնում է իր երկրի ինքնիշխանությանը և անվտանգությանը։ Ավելին, Երևանը նկատել է, որ Հայաստանն այս կազմակերպության հետ հարաբերություններում մոտ է անվերադարձելիության կետին։ Իսկ դա հարված է Ռուսաստանին, քանի որ նա գլխավոր դերն է խաղում ՀԱՊԿ-ում,- գրված է Baijiahao-ի հոդվածում։
Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել ՀԱՊԿ-ից և չի բարձրաձայնել Ռուսաստանի հետ տնտեսական կապերը նվազեցնելու մտադրության մասին, եվրոպական երկրների հետ հարաբերությունների բարելավման գործընթացը գնալով նկատելի է դառնում։ Չինաստանցի լրագրողների կարծիքով դա կարող է լուրջ սխալ լինել Հայաստանի համար, քանի որ Արևմտյան երկրների համար Հայաստանն ընդամենը Ռուսաստանի դեմ պայքարի հերթական գործիք է։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը