ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Baijiahao. Պուտինը վատ լուր ստացավ Ռուսաստանին խաբած դաշնակիցից 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Baijiahao հրատարակության չինացի լրագրողները կարծիք են հայտնել, որ Ռուսաստանին խաբել է իր դաշնակիցներից մեկը, Վլադիմիր Պուտինը վերջերս վատ լուր է ստացել այնտեղից, գրում է glavny.tv-ն: 

Ներկայումս Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները շարունակում են մնալ լարված և առկա է կատաղի մրցակցություն։ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ և փորձում են ստիպել գործընկերներին հետևել այդ միջոցներին։ Չինացի դիտորդները կարծում են, որ Մոսկվան արդյունավետորեն դիմադրում է Արևմուտքի ճնշմանը, սակայն նրա ոչ բոլոր դաշնակիցները կարող են պարծենալ նույնով: Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ գործընկերներից մեկն էր, և նրանց կապերը եղել են իսկապես բարեկամական: Սակայն վերջերս Երևանը սկսել է զգալիորեն հեռանալ Մոսկվայից ձգտելով բարելավել հարաբերություններն ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ։ Արդյունքում քննարկումներ են ծավալվել Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելու Հայաստանի հնարավոր մտադրության մասին։ Սակայն Կրեմլը դեռ շարունակում է Երևանը համարել իր դաշնակիցը։

Արդյունքում վերջերս ՀՀ նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը սպառնում է իր երկրի ինքնիշխանությանը և անվտանգությանը։ Ավելին, Երևանը նկատել է, որ Հայաստանն այս կազմակերպության հետ հարաբերություններում մոտ է անվերադարձելիության կետին։ Իսկ դա հարված է Ռուսաստանին, քանի որ նա գլխավոր դերն է խաղում ՀԱՊԿ-ում,- գրված է Baijiahao-ի հոդվածում։

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել ՀԱՊԿ-ից և չի բարձրաձայնել Ռուսաստանի հետ տնտեսական կապերը նվազեցնելու մտադրության մասին, եվրոպական երկրների հետ հարաբերությունների բարելավման գործընթացը գնալով նկատելի է դառնում։ Չինաստանցի լրագրողների կարծիքով դա կարող է լուրջ սխալ լինել Հայաստանի համար, քանի որ Արևմտյան երկրների համար Հայաստանն ընդամենը Ռուսաստանի դեմ պայքարի հերթական գործիք է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular