Երևանն այնուամենայնիվ կկառուցի Զանգեզուրի միջանցքի իր հատվածը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի արտգործնախարարության ղեկավարը հաստատել է, որ մոտ ապագայում հանրապետությունը կարող է հաշտության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Նրա խոսքով, կողմերը փաստաթղթի շուրջ համաձայնության են եկել մոտավորապես 81 տոկոսով։ Նա նաև նշել է, որ Հայաստանը բացառում է արտաքին ուժերի վերահսկողությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև ընկած ճանապարհի Սյունիքի հատվածի վրա, սակայն քաղաքացիների անվտանգության հարցերը լուծելու համար ներկայումս քննարկվում է երկու կողմերից մասնավոր ընկերությունների ներգրավման տարբերակը, որոնք տեսականորեն կարող են ուղեկցել բեռնատար կամ մարդատար վագոնները։
Ինչպես նշել է vestikavkaza.ru-ի ավագ վերլուծաբան Անդրեյ Պետրովը Արարատ Միրզոյանի այդ հայտարարությունը անուղղակիորեն խոսում է մի շատ ավելի կարևոր բանի մասին. Երևանը պատրաստվում է կառուցել այդ ճանապարհը:
«Իհարկե, քանի որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի անընդմեջ ասում են, որ դեմ են Զանգեզուրի միջանցքի կառուցմանը և նրա «միջանցքային տրամաբանությանը», չեն կարող ուղղակիորեն ասել, որ Զանգիլանի և Նախիջևանի միջև Մեղրիով ցամաքային տրանսպորտային կապը կլինի։ Ուստի հիմա նրանք պարզապես «կուլ են տալիս» այդ հայտարարությունը և իրենց այնպես են պահում, կարծես թե Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացումը երբևէ կասկածի տակ չի դրվել, և խոսքը միայն այն մասին է, թե ինչպես կուզենային ապահովել ճանապարհի հայկական հատվածի անվտանգությունը»,- ասել է վերլուծաբանն առաջին հերթին։
«Երևանի համար այս պահին երթուղու պաշտպանության խնդիրն իրականում կարող է ավելի էական լինել, քանի որ նա փորձում է Ռուսաստանին դուրս մղել Զանգեզուրի միջանցքի նախագծից։ Չգիտես ինչու, Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում, որ ճանապարհը պահպանեն այն նույն սահմանապահները, ովքեր ներկայումս հսկում են հայ-իրանական սահմանը, և ումից Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դժգոհություններ չունի: Զանգեզուրի հայկական հատվածի համար Երևանի մասնավոր ընկերությունների ներգրավման տարբերակը բերում է այն մտքին, որ Ռուսաստանի կողմից այդ հատվածում տրանսպորտային երթևեկությունը վերահսկելուց հրաժարվելու հարցն արդեն իսկ լուծված է»,- նշել է Անդրեյ Պետրովը երկրորդ հերթին։
«Այս դեպքում պարզ է դառնում իրանական իշխանությունների համառ թշնամական հռետորաբանությունը Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ: Իրականում այն ոչ թե Ռուսաստանի ու Ադրբեջանի, այլ Հայաստանին դեմ է: Թեհրանը չի ցանկանում, որ Հայաստանը սեփական ճանապարհը կառուցի: Նման միջանցքի իրանական հատվածի նախագիծն այժմ հաջողությամբ իրականացվում է Բաքվի և Թեհրանի կողմից համատեղ կամուրջների կառուցումով։ Իրանական տնտեսությունն առավելագույն եկամուտ կստանա Զանգեզուրի միջանցքով բեռների տարանցումից: Եթե Հայաստանը կառուցի իր սեփական հատվածը, ապա կմրցակցի իրանականի հետ և ավելի ձեռնտու կլինի»,- ընդգծել է ավագ վերլուծաբանը։
«Այստեղ պետք է ավելացնել, որ ի վերջո ճանապարհի ընտրությունը կկատարի Ադրբեջանը, որովհետև նախագահ Իլհամ Ալիևն արդեն ասել է, որ Զանգեզուրի միջանցքի թեման այլևս առաջնահերթություն չէ: Այդ առումով, Զանգեզուրի միջանցքի հայկական հատվածը գործարկելու համար Հայաստանը դեռ պետք է ինչ որ այնպիսի բան առաջարկի Ադրբեջանին, որը կգերազանցի իրանական երթուղուց ստացվող քաղաքական օգուտները: Այնպես որ մասնավոր ընկերությունների ու Հայաստանի ինքնիշխանության մասին տեսական խոսակցություններն իրականում ոչինչի մասին են, քանի որ առանց Բաքվին ձեռնտու առաջարկի նման ճանապարհ կառուցելն անիմաստ է»,- եզրափակել է Անդրեյ Պետրովը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը