ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանն այնուամենայնիվ կկառուցի Զանգեզուրի միջանցքի իր հատվածը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի արտգործնախարարության ղեկավարը հաստատել է, որ մոտ ապագայում հանրապետությունը կարող է հաշտության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Նրա խոսքով, կողմերը փաստաթղթի շուրջ համաձայնության են եկել մոտավորապես 81 տոկոսով։ Նա նաև նշել է, որ Հայաստանը բացառում է արտաքին ուժերի վերահսկողությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև ընկած ճանապարհի Սյունիքի հատվածի վրա, սակայն քաղաքացիների անվտանգության հարցերը լուծելու համար ներկայումս քննարկվում է երկու կողմերից մասնավոր ընկերությունների ներգրավման տարբերակը, որոնք տեսականորեն կարող են ուղեկցել բեռնատար կամ մարդատար վագոնները։

Ինչպես նշել է vestikavkaza.ru-ի ավագ վերլուծաբան Անդրեյ Պետրովը Արարատ Միրզոյանի այդ հայտարարությունը անուղղակիորեն խոսում է մի շատ ավելի կարևոր բանի մասին. Երևանը պատրաստվում է կառուցել այդ ճանապարհը:

«Իհարկե, քանի որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի անընդմեջ ասում են, որ դեմ են Զանգեզուրի միջանցքի կառուցմանը և նրա «միջանցքային տրամաբանությանը», չեն կարող ուղղակիորեն ասել, որ Զանգիլանի և Նախիջևանի միջև Մեղրիով ցամաքային տրանսպորտային կապը կլինի։ Ուստի հիմա նրանք պարզապես «կուլ են տալիս» այդ հայտարարությունը և իրենց այնպես են պահում, կարծես թե Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացումը երբևէ կասկածի տակ չի դրվել, և խոսքը միայն այն մասին է, թե ինչպես կուզենային ապահովել ճանապարհի հայկական հատվածի անվտանգությունը»,- ասել է վերլուծաբանն առաջին հերթին։

«Երևանի համար այս պահին երթուղու պաշտպանության խնդիրն իրականում կարող է ավելի էական լինել, քանի որ նա փորձում է Ռուսաստանին դուրս մղել Զանգեզուրի միջանցքի նախագծից։ Չգիտես ինչու, Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում, որ ճանապարհը պահպանեն այն նույն սահմանապահները, ովքեր ներկայումս հսկում են հայ-իրանական սահմանը, և ումից Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դժգոհություններ չունի: Զանգեզուրի հայկական հատվածի համար Երևանի մասնավոր ընկերությունների ներգրավման տարբերակը բերում է այն մտքին, որ Ռուսաստանի կողմից այդ հատվածում տրանսպորտային երթևեկությունը վերահսկելուց հրաժարվելու հարցն արդեն իսկ լուծված է»,- նշել է Անդրեյ Պետրովը երկրորդ հերթին։

«Այս դեպքում պարզ է դառնում իրանական իշխանությունների համառ թշնամական հռետորաբանությունը Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ: Իրականում այն ​​ոչ թե Ռուսաստանի ու Ադրբեջանի, այլ Հայաստանին դեմ է: Թեհրանը չի ցանկանում, որ Հայաստանը սեփական ճանապարհը կառուցի: Նման միջանցքի  իրանական հատվածի նախագիծն այժմ հաջողությամբ իրականացվում է Բաքվի և Թեհրանի կողմից համատեղ կամուրջների կառուցումով։ Իրանական տնտեսությունն առավելագույն եկամուտ կստանա Զանգեզուրի միջանցքով բեռների տարանցումից: Եթե ​​Հայաստանը կառուցի իր սեփական հատվածը, ապա կմրցակցի իրանականի հետ և ավելի ձեռնտու կլինի»,- ընդգծել է ավագ վերլուծաբանը։

«Այստեղ պետք է ավելացնել, որ ի վերջո ճանապարհի ընտրությունը կկատարի Ադրբեջանը, որովհետև նախագահ Իլհամ Ալիևն արդեն ասել է, որ Զանգեզուրի միջանցքի թեման այլևս առաջնահերթություն չէ: Այդ առումով, Զանգեզուրի միջանցքի հայկական հատվածը գործարկելու համար Հայաստանը դեռ պետք է ինչ որ այնպիսի բան առաջարկի Ադրբեջանին, որը կգերազանցի իրանական երթուղուց ստացվող քաղաքական օգուտները: Այնպես որ մասնավոր ընկերությունների ու Հայաստանի ինքնիշխանության մասին տեսական խոսակցություններն իրականում ոչինչի մասին են, քանի որ առանց Բաքվին ձեռնտու առաջարկի նման ճանապարհ կառուցելն անիմաստ է»,- եզրափակել է Անդրեյ Պետրովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular