Սպանված ոստիկանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ նորածին երեխա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հրապարակին» հայտնի է դարձել Նալբանդյան գյուղում սպանված ոստիկանի ինքնությունը: Սպանվածը Արմավիրի բաժնի օպերլիազոր 38-ամյա Հայրապետ Ստեփանյանն է:
Նա ամուսնացած էր, ուներ նորածին երեխա։ Հայրապետյանը 12 օրից կնշեր 39- ամյակը։
Հիշեցնենք,որ այսօր սպանություն է կատարվել Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում։
Ըստ նախնական տեղեկությունների, 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, նրանցից մեկը զոհվել է, մի քանի ոստիկաններ էլ տեղափոխվել են բժշկական հաստատություններ։
Այս պահին ենթադրյալ մարդասպանը չի գտնվել, նրան որոնում են։