ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպանված ոստիկանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ նորածին երեխա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակին» հայտնի է դարձել Նալբանդյան գյուղում սպանված ոստիկանի ինքնությունը: Սպանվածը Արմավիրի բաժնի օպերլիազոր 38-ամյա Հայրապետ Ստեփանյանն է:

Նա ամուսնացած էր, ուներ նորածին երեխա։ Հայրապետյանը 12 օրից կնշեր 39- ամյակը։

Հիշեցնենք,որ այսօր սպանություն է կատարվել Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում։

Ըստ նախնական տեղեկությունների, 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, նրանցից մեկը զոհվել է, մի քանի ոստիկաններ էլ տեղափոխվել են բժշկական հաստատություններ։

Այս պահին ենթադրյալ մարդասպանը չի գտնվել, նրան որոնում են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular