Բելգորոդի մարզպետը ցավալի լուր է հաղորդել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի զինված ուժերն այսօր առավոտյան գնդակոծել են Շեբեկինո քաղաքը, մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Տեղեկությունը հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Շեբեկինո քաղաքը հայտնվել է Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության տակ։ Ցավոք, մեկ մարդ մահացել է, մեկ տղամարդ ու մեկ կին էլ տարբեր բեկորային վնասվածքներով ինքնապաշտպանության մարտիկների կողմից տեղափոխվել են Շեբեկինոյի հիվանդանոց», - գրել է Գլադկովը Telegram-ի իր ալիքում։
Մարզպետը հավելել է, որ արկն ընկնելու հետևանքով վնասվել է վարչական շենք և սոցիալական օբյեկտ: Տեղի է ունեցել նաև թեթև մարդատար ավտոմեքենայի հրդեհ։
Բելգորոդի մարզի Շեբեկինոյի քաղաքային օկրուգը սահմանակից է Ուկրաինայի Խարկովի մարզին և գրեթե ամեն օր ենթարկվում է գնդակոծության։ Շեբեկինո քաղաքը գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտ չորս կիլոմետր հեռավորության վրա։