ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բելգորոդի մարզպետը ցավալի լուր է հաղորդել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի զինված ուժերն այսօր առավոտյան գնդակոծել են Շեբեկինո քաղաքը, մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Տեղեկությունը հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:

«Շեբեկինո քաղաքը հայտնվել է Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության տակ։ Ցավոք, մեկ մարդ մահացել է, մեկ տղամարդ ու մեկ կին էլ տարբեր բեկորային վնասվածքներով ինքնապաշտպանության մարտիկների կողմից տեղափոխվել են Շեբեկինոյի հիվանդանոց», - գրել է Գլադկովը Telegram-ի իր ալիքում։

Մարզպետը հավելել է, որ արկն ընկնելու հետևանքով վնասվել է վարչական շենք և սոցիալական օբյեկտ: Տեղի է ունեցել նաև թեթև մարդատար ավտոմեքենայի հրդեհ։

Բելգորոդի մարզի Շեբեկինոյի քաղաքային օկրուգը սահմանակից է Ուկրաինայի Խարկովի մարզին և գրեթե ամեն օր ենթարկվում է գնդակոծության։ Շեբեկինո քաղաքը գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտ չորս կիլոմետր հեռավորության վրա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular