Ի՞նչ պետք է անի անձը կենսաթոշակի անցնելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵթե անձը ձեռք է բերել կենսաթոշակի անցնելու իրավունք, ապա առաջին հերթին պետք է նախապատրաստի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և դիմի իր բնակության (հաշվառման) վայրի կեսաթոշակ նշանակող մարմին: Տարիքային կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է ներկայացնի`
1) դիմում,
2) անձը հաստատող փաստաթուղթ,
3) հանրային ծառայությունների համարանիշ,
4) աշխատանքային uտաժը հաuտատող փաuտաթուղթը (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` uտաժը հաuտատող այլ փաuտաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ),
5) uոցիալական վճար կատարած լինելու մաuին ծառայության տված տեղեկանք (կամ այդ փաuտը հավաuտող վճարման հանձնարարագրեր, անդորագրեր) կամ գործատուի տված տեղեկանքն աշխատավարձի չափի մաuին` ըuտ տարիների և ամիuների,
6) լուuանկար (4 x 6 uմ չափի):
Այս մասին հայտնում են Միասնական սոցիալական ծառայությունից։
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում քաղաքացին լրացնում է աշխատակցի տրամադրած դիմումի ձևը, որից հետո նրան է վերադարձվում դիմումի ծանուցումը, որտեղ նշվում է դիմումի գրանցման համարը, ընդունման ամսաթիվը, ընդունող աշխատակցի ազգանունը, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը:
Կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների և նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները: