ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ պետք է անի անձը կենսաթոշակի անցնելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եթե անձը ձեռք է բերել կենսաթոշակի անցնելու իրավունք, ապա առաջին հերթին պետք է նախապատրաստի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և դիմի իր բնակության (հաշվառման) վայրի կեսաթոշակ նշանակող մարմին: Տարիքային կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է ներկայացնի`

1) դիմում,

2) անձը հաստատող փաստաթուղթ,

3) հանրային ծառայու­թյուն­­ների համարանիշ,

4) աշխատանքային uտաժը հաuտատող փաuտաթուղթը (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` uտաժը հաuտատող այլ փաuտաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ),

5) uոցիալական վճար կատարած լինելու մաuին ծառայության տված տեղեկանք (կամ այդ փաuտը հավաuտող վճարման հանձնարարագրեր, անդորագրեր) կամ գործատուի տված տեղեկանքն աշխատավարձի չափի մաuին` ըuտ տարիների և ամիuների,

6) լուuանկար (4 x 6 uմ չափի):

Այս մասին հայտնում են Միասնական սոցիալական ծառայությունից։

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում քաղաքացին լրացնում է աշխատակցի տրամադրած դիմումի ձևը, որից հետո նրան է վերադարձվում դիմումի ծանուցումը, որտեղ նշվում է դիմումի գրանցման համարը, ընդունման ամսաթիվը, ընդունող աշխատակցի ազգանունը, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը:

Կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների և նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular