Ահազանգ․ ինչ է կատարվում Վերին Գետաշենի մանկապարտեզի տարածքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներն օրեր առաջ ժողովի ժամանակ տնօրինությանը բողոք են ներկայացրել։
Այս մասին hraparak.am-ին ահազանգել է ծնողներից մեկը, հասկանալի պատճառներից ելնելով՝ խնդրեց չհրապարակել անունը։
Նա նշեց, որ մանկապարտեզի դիմաց վաճառում են շատ վատ որակի քաղցրեղեն, այդ թվում` խիստ վնասակար քաղցր բամբակ, շաքարաքլոր։
Ըստ ծնողի` դպրոցի տնօրենը ասել է` իրենք անզոր են այս հարցը լուծել, առաջարկել է հենց ծնողներն էլ լուծում տան հարցին. «Դե քանի որ հարցի լուծումը մնաց մեր ուսերին, որոշեցի դիմել լրատվամիջոցին` հույս ունենալով, որ հանրային հնչեղություն տալը խնդիրը կլուծի»։
Մեզ նաեւ փոխանցեց, որ որեւէ կերպ չեն կարողանում երեխաներին զերծ պահել անորակ քաղցրից, ստիպում են ծնողներին գնել դրանք։