ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահազանգ․ ինչ է կատարվում Վերին Գետաշենի մանկապարտեզի տարածքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներն օրեր առաջ ժողովի ժամանակ տնօրինությանը բողոք են ներկայացրել։

Այս մասին hraparak.am-ին  ահազանգել է ծնողներից մեկը, հասկանալի պատճառներից ելնելով՝ խնդրեց  չհրապարակել անունը։

Նա  նշեց, որ մանկապարտեզի դիմաց վաճառում են շատ վատ որակի քաղցրեղեն, այդ թվում` խիստ վնասակար քաղցր բամբակ, շաքարաքլոր։

Ըստ ծնողի` դպրոցի տնօրենը ասել է` իրենք անզոր են այս հարցը լուծել, առաջարկել է հենց ծնողներն էլ լուծում տան հարցին.  «Դե քանի որ հարցի լուծումը մնաց մեր ուսերին, որոշեցի դիմել լրատվամիջոցին` հույս ունենալով, որ հանրային հնչեղություն տալը խնդիրը կլուծի»։

Մեզ նաեւ փոխանցեց, որ որեւէ կերպ չեն կարողանում երեխաներին զերծ պահել անորակ քաղցրից, ստիպում են ծնողներին գնել դրանք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular