Զգուշացում․ երեխաների շրջանում նոր վիրուս է տարածվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռողջապահության նախարարությունը հայտնում է՝
Ռոտավիրուսային վարակը մինչև 5 տարեկան երեխաների փորլուծության հիմնական պատճառն է:
Հիվանդության առաջին ախտանշանները ջերմությունն ու փսխումն է, որին հաջորդում է լուծը (դիարեան): Մասնավորապես՝ նշվում է, որ վերոնշյալ վիրուսը տարածվում է Սև ծովի ափին, և կան հիվանդացությունների բազմաթիվ դեպքեր։
Այս հիվանդությունը հեշտությամբ փոխանցվում է հիվանդ մարդուց առողջին: Կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է:
Հայաստանում ռոտավիրուսային վարակի դեմ երեխաներին պատվաստում են 2 դեղաչափով՝ 6 շաբաթականում և 12 շաբաթականում:
Պատվաստանյութն առավել արդյունավետ է (85%-98%) ռոտավիրուսով պայմանավորված հիվանդության ծանր ձևերի և դրանով պայմանավորված հոսպիտալացումների կանխարգելման համար: Սակայն այն չի կարող պաշտպանել այլ հարուցիչներից առաջացած դիարեաներից:
2012 թվականից Առողջապահության նախարարությունը ձեռնամուխ եղավ ներդնելու ռոտավիրուսային վարակի դեմ պատվաստումները Պատվաստումների ազգային օրացույցում և այդ թվականից ի վեր ՀՀ-ում իրականացվում են պլանային պատվաստումներ ռոտավիրուսային վարակի դեմ։
Առաջին դեղաչափ պլանային պատվաստումը իրականացվում է 6 շաբաթականում, երկրորդ դեղաչափը՝ 12 շաբաթականում։ Ռոտավիրուսային վարակի դեմ պատվաստումները բավական արդյունավետ են ռոտավիրուսի ծանր ձևերի կանխարգելման գործընթացում։