ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զգուշացում․ երեխաների շրջանում նոր վիրուս է տարածվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարարությունը հայտնում է՝ 

Ռոտավիրուսային վարակը մինչև 5 տարեկան երեխաների փորլուծության հիմնական պատճառն է: 

Հիվանդության առաջին ախտանշանները ջերմությունն ու փսխումն է, որին հաջորդում է լուծը (դիարեան):  Մասնավորապես՝ նշվում է, որ վերոնշյալ վիրուսը տարածվում է Սև ծովի ափին, և կան հիվանդացությունների բազմաթիվ դեպքեր։

Այս հիվանդությունը հեշտությամբ փոխանցվում է հիվանդ  մարդուց առողջին: Կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է: 

Հայաստանում ռոտավիրուսային վարակի դեմ երեխաներին պատվաստում են 2 դեղաչափով՝  6 շաբաթականում և 12 շաբաթականում:
Պատվաստանյութն առավել արդյունավետ է (85%-98%) ռոտավիրուսով պայմանավորված հիվանդության ծանր ձևերի և դրանով պայմանավորված հոսպիտալացումների կանխարգելման համար: Սակայն այն չի կարող պաշտպանել այլ հարուցիչներից առաջացած դիարեաներից:

2012 թվականից Առողջապահության նախարարությունը ձեռնամուխ եղավ ներդնելու ռոտավիրուսային վարակի դեմ պատվաստումները Պատվաստումների ազգային օրացույցում և այդ թվականից ի վեր ՀՀ-ում իրականացվում են պլանային պատվաստումներ ռոտավիրուսային վարակի դեմ։ 

Առաջին դեղաչափ պլանային պատվաստումը իրականացվում է 6 շաբաթականում, երկրորդ դեղաչափը՝ 12 շաբաթականում։ Ռոտավիրուսային վարակի դեմ պատվաստումները բավական արդյունավետ են ռոտավիրուսի ծանր ձևերի կանխարգելման գործընթացում։

 

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular