Հայաստանում փնտրում են տեղական մրգերի մեջ «Ռոսսելխոզնադզորի» հայտնաբերված վնասակար ցեցին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում գյուղատնտեսական արտադրողներն ահազանգում են, Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչությունը հաստատել է «Ռոսսելխոզնադզոր»-ից գրություն ստանալը առ այն, որ հայկական 16 ընկերություններից Ռուսաստան գյուղմթերքների մատակարարումների ժամանակավոր սահմանափակում է կրառվում, գրում է ng.ru-ն։
Հուլիսի 17-ին «Ռոսսելխոզնադզոր»-ից ստացված նամակով հայտարարվել է ապրիլ-հունիս ամիսներին Հայաստանից արտահանված մրգերի և բանջարեղենի առաքումների խախտումների հայտնաբերման և հուլիսի 15-ից մատակարարումների սահմանափակման մասին։
«Բանակցություններ են սկսվել երկու կառույցների մասնագետների մասնակցությամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առցանց կոնֆերանս կազմակերպելու վերաբերյալ ԵԱՏՄ ընդհանուր գործընթացների տրամաբանությամբ խնդիրն արագ կարգավորելու միտումով»,- Հայտնել է Հայաստանի ՍԱՏՄ-ն։
Հայաստանի կարգավորիչը հիշեցրել է, որ 2023 թվականին արձանագրվել են մրգերի և բանջարեղենի խմբաքանակներին տեսչության կողմից տրված կենսասանիտարական վկայականներին չհամապատասխանելու դեպքեր, սակայն հետագա կարգավորումների շնորհիվ 2024 թվականին անհամապատասխանությունները զգալիորեն նվազել են, և Ռուսաստան բեռների հետ կապված խնդիրներ չեն եղել։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը