ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում փնտրում են տեղական մրգերի մեջ «Ռոսսելխոզնադզորի»  հայտնաբերված վնասակար ցեցին 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում գյուղատնտեսական արտադրողներն ահազանգում են, Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչությունը հաստատել է «Ռոսսելխոզնադզոր»-ից գրություն ստանալը առ այն, որ հայկական 16 ընկերություններից Ռուսաստան գյուղմթերքների մատակարարումների ժամանակավոր սահմանափակում է կրառվում, գրում է ng.ru-ն։

Հուլիսի 17-ին «Ռոսսելխոզնադզոր»-ից ստացված նամակով  հայտարարվել է ապրիլ-հունիս ամիսներին Հայաստանից արտահանված մրգերի և բանջարեղենի առաքումների խախտումների հայտնաբերման և հուլիսի 15-ից մատակարարումների սահմանափակման մասին։

«Բանակցություններ են սկսվել երկու կառույցների մասնագետների մասնակցությամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առցանց կոնֆերանս կազմակերպելու վերաբերյալ ԵԱՏՄ ընդհանուր գործընթացների տրամաբանությամբ խնդիրն արագ կարգավորելու միտումով»,- Հայտնել է Հայաստանի ՍԱՏՄ-ն։

Հայաստանի կարգավորիչը հիշեցրել է, որ 2023 թվականին արձանագրվել են մրգերի և բանջարեղենի խմբաքանակներին տեսչության կողմից տրված կենսասանիտարական վկայականներին չհամապատասխանելու դեպքեր, սակայն հետագա կարգավորումների շնորհիվ 2024 թվականին անհամապատասխանությունները զգալիորեն նվազել են, և Ռուսաստան բեռների հետ կապված խնդիրներ չեն եղել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular