Հայկական կողմն առաջարկել է Փաշինյան-Ալիեւ երկկողմ հանդիպում ունենալ. ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը. ԱԳՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը:
Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է:
Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը», - գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Հիշեցնենք, որ այսօր Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Ալիևի հետ հանդիպել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում: