Մազերի և մաշկի գեղեցկության այս հզոր միջոցը առկա է բոլորիս տներում.
ՖՈՏՈԹարմացնող սուրճ խմում են ամենուրեք, սակայն այն ունի ևս մեկ կարևոր հատկություն:
1. Ցելյուլիտի դեմ

- Աղացած սուրճը ( կամ սուրճի չորացած մրուրը ) խառնեք նույն քանակության աղի հետ, ավելացրեք մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ
- Զանգվածքը մերսման շարժումներով քսեք խոնավ, պրոբլեմատիկ հատվածին
Գործողությունը պետք է կրկնել շաբաթը 1-2 անգամ
2.Մազաթափության դեմ

- 2 ճաշի գդալ սուրճը խառնեք 100 մգ տաքացրած ձիթապտղի յուղի հետ
- Դիմակը քսեք խոնավ մազերին ամբողջ երկայնքով, փաթաթեք, 30 րոպե անց լվացեք շամպունով:
Կրկնեք շաբաթական 1-2 անգամ, ընդհանուր 12 անգամ: Բաց երանգ ունեցող մազերի դեպքում հնարավոր է երանգի փոփոխություն:
3.Այտուցված աչքերի դեմ

- Խառնեք 1/2 թեյի գդալ սուրճի հատիկները ( կամ թարմ սուրճի մրուրը ), 1/2 թեյի գդալ կոկոսի յուղի, մի պտղունց սև պղպեղի և մի քանի կաթիլ ջրի հետ:
- Զանգվածը քսեք աչքերի այտուցված մասերին, չորանալուց հետո մաքրեք տաք ջրով:
4.Չոր և ճաքճքված շրթունքների դեմ

- 1/2 թեյի գդալ սուրճի մրուրը խառնեք 1/2 թեյի գդալ մեղրի հետ:
- Ստացված զանգվածը քսեք շրթունքներին և տրորեք 30 վարկյանի ընթացքում: Այնուհետև մաքրեք:
5.Սև կետերի դեմ

- 2 ճաշի գդալ սուրճի չորացած մրուրը 1:1 հարաբերությամբ խառնեք կաթնաշոռի հետ:
- Քսեք խոնավ, պրոբլեմատիկ հատվածին, տրորեք 2 րոպե, թողեք 10 րոպե, ապա մաքրեք:
Կրկնեք գործողությունը շաբաթական մեկ անգամ:
6.Յուղոտ մաշկի դեմ

- Սուրճի թարմ մրուրը խառնեք 1 ճաշի գդալ յոգուրտի հետ:
- Քսեք դեմքին 1-2 րոպե տրորելով, հետո լվացեք գոլ ջրով:
7.Գունատ մաշկի դեմ

- 1 ճաշի գդալ սուրճի մրուրը խառնեք 1 ճաշի գդալ թթվասերի, մեղրի և 1 հում ձվի հետ:
- Ստացված զանգվածը քսեք դեմքին, 15 րոպե հետո լվացեք գոլ ջրով:
Կրկնեք գործողությունը ոչ պարբերաբար, շաբաթական 1-2 անգամ:
Նյութը հրապարակման պատրաստեց 1or.am-ը: