ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մազերի և մաշկի գեղեցկության այս հզոր միջոցը առկա է բոլորիս տներում.

ՖՈՏՈ

Թարմացնող սուրճ խմում են ամենուրեք, սակայն այն ունի ևս մեկ կարևոր հատկություն:

1. Ցելյուլիտի դեմ

  • Աղացած սուրճը  ( կամ սուրճի չորացած մրուրը ) խառնեք նույն քանակության աղի հետ, ավելացրեք մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ
  • Զանգվածքը մերսման շարժումներով քսեք խոնավ, պրոբլեմատիկ հատվածին

Գործողությունը պետք է կրկնել շաբաթը 1-2 անգամ

2.Մազաթափության դեմ

  • 2 ճաշի գդալ սուրճը խառնեք 100 մգ տաքացրած ձիթապտղի յուղի հետ
  • Դիմակը քսեք խոնավ մազերին ամբողջ երկայնքով, փաթաթեք, 30 րոպե անց լվացեք շամպունով:

Կրկնեք շաբաթական 1-2 անգամ, ընդհանուր 12 անգամ: Բաց երանգ ունեցող մազերի դեպքում հնարավոր է երանգի փոփոխություն:

3.Այտուցված աչքերի դեմ

  • Խառնեք 1/2 թեյի գդալ սուրճի հատիկները  ( կամ թարմ սուրճի մրուրը ), 1/2 թեյի գդալ կոկոսի յուղի, մի պտղունց սև պղպեղի և մի քանի կաթիլ ջրի հետ:
  • Զանգվածը քսեք աչքերի այտուցված մասերին, չորանալուց հետո մաքրեք տաք ջրով:

4.Չոր և ճաքճքված շրթունքների դեմ

  • 1/2 թեյի գդալ սուրճի մրուրը խառնեք 1/2 թեյի գդալ մեղրի հետ:
  • Ստացված զանգվածը քսեք շրթունքներին և տրորեք 30 վարկյանի ընթացքում: Այնուհետև մաքրեք:

5.Սև կետերի դեմ

  • 2 ճաշի գդալ սուրճի չորացած մրուրը 1:1 հարաբերությամբ խառնեք կաթնաշոռի հետ:
  • Քսեք խոնավ, պրոբլեմատիկ հատվածին, տրորեք 2 րոպե, թողեք 10 րոպե, ապա մաքրեք:

Կրկնեք գործողությունը շաբաթական մեկ անգամ:

6.Յուղոտ մաշկի դեմ

  • Սուրճի թարմ մրուրը խառնեք 1 ճաշի գդալ յոգուրտի հետ:
  • Քսեք դեմքին 1-2 րոպե տրորելով, հետո լվացեք գոլ ջրով:

7.Գունատ մաշկի դեմ

  • 1 ճաշի գդալ սուրճի մրուրը խառնեք 1 ճաշի գդալ թթվասերի, մեղրի և 1 հում ձվի հետ:
  • Ստացված զանգվածը քսեք դեմքին, 15 րոպե հետո լվացեք գոլ ջրով:

Կրկնեք գործողությունը ոչ պարբերաբար, շաբաթական 1-2 անգամ:

Նյութը հրապարակման պատրաստեց 1or.am-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular