Հայաստանում սկսվել են հարձակումները հավատի վրա. իշխանություններն անցել են հոգևորականների նկատմամբ հետապնդումների մոռանալով Սահմանադրությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎերջերս Հայաստանում բարձրացվել է եկեղեցու հարցը: Երկրի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է քննարկել այն հարցը, թե ինչո՞ւ եկեղեցին հարկեր չի վճարում, գրում է tsargrad.tv-ն։ «Եվ ընդհանրապես, իրավական տեսանկյունից պետք է վերանայել, թե ի՞նչ ավելի կարևոր բան է անում քահանան, ում ձեռքերը համբուրում են, քան սովորական գործարարը, ով հարկ է վճարում և զինամթերք գնում բանակի համար»,- նկատել է նա։ Բայց նա չի հիշել երկրի Սահմանադրության մասին:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի անտեսել այդ ամենը։ Նա նշել է, որ նույն ժամանակ Գերագույն ռադայում «Եվրոպական համերաշխություն» խմբակցությունը և Պյոտր Պորոշենկոն «պահանջում են ևս մեկ անգամ օրակարգ մտցնել կանոնիկ ուկրաինական ուղղափառ եկեղեցու ամբողջական արգելքի հարցը»։ «Ինչո՞ւ են նրանք, ովքեր սկսում են արևմտականներին սպասավորել, բառիս բուն իմաստով դառնում սատանա»,– զարմանք է հայտնել Զախարովան։
Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Աննա Կուզնեցովան նույնպես մեկնաբանել է իրավիճակը Հայաստանում։ «Հայաստանում հարձակումնե՞ր են սկսվել հավատքի վրա,- գրել է նա իր հեռագրային ալիքում,- մի թե՞ խորհրդարանի խոսնակը չգիտի սեփական Սահմանադրությունը: 17-րդ հոդվածը պարզ ասում է. «Հավատքի կառույցներն անջատված են պետությունից»: Եթե հետևենք նրա մտքի թռիչքին, ապա ամեն մի քահանա պետք է հաշվիչ ունենա... Մենք արդեն ունեցել ենք նման մոտեցումներ, երբ եկեղեցիներ քանդվեցին, քահանաներ սպանվեցին, իսկ այդ ընթացքում կորցվեց երկիրը... Ուկրաինայում, կանոնական եկեղեցուն հասցված հարվածը դարձավ անվերադարձելիության կետ...»:
Կուզնեցովան համաձայն է Զախարովայի խոսքերի հետ: «Ժողովրդի ստրկացումն իրականացվում է Արևմուտքի կողմից մշակված ալգորիթմի համաձայն: Ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության կոչերի տակ իրենց տակ են առնում իշխանությունն ու ռեսուրսները, իսկ որպեսզի ոչ ոք չխանգարի խփում են հավատին,- շեշտել է փոխխոսնակը,- Արևմուտքի համար սա լավ մտածված գաղութային ռազմավարություն է, իսկ նրանք, ովքեր նպաստում են դրան, դավաճանում են ազգային շահերին»։
Հիշեցնենք, որ օրերս Կիևում քանդվել էր Ուկրաինական կանոնական ուղղափառ եկեղեցուն պատկանող Տասանորդ եկեղեցու Վլադիմիր-Օլգինսկի մատուռը։ Մայիսի 16-ի երեկոյան ամբողջ տարածքը շրջափակել էին մի քանի հարյուր ոստիկաններ և զինվորականներ մինչև ատամները զինված։ Անվտանգության ուժերը ճնշել են բջջային կապը և ինտերնետը։ Ծանր տեխնիկան սկսել է աշխատել գիշերը։ Ինչպես գրում են սոցիալական ցանցերում, հավատացյալները հիմա գալիս են մատուռի մնացած հիմքի մոտ և աղոթում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը