ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում սկսվել են հարձակումները հավատի վրա. իշխանություններն անցել են հոգևորականների նկատմամբ հետապնդումների մոռանալով Սահմանադրությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս Հայաստանում բարձրացվել է եկեղեցու հարցը: Երկրի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է քննարկել այն հարցը, թե ինչո՞ւ եկեղեցին հարկեր չի վճարում, գրում է tsargrad.tv-ն։ «Եվ ընդհանրապես, իրավական տեսանկյունից պետք է վերանայել, թե ի՞նչ ավելի կարևոր բան է  անում քահանան, ում ձեռքերը համբուրում են, քան սովորական գործարարը, ով հարկ է վճարում և զինամթերք գնում բանակի համար»,- նկատել է նա։ Բայց նա չի հիշել երկրի Սահմանադրության մասին:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի անտեսել այդ ամենը։ Նա նշել է, որ նույն ժամանակ Գերագույն ռադայում «Եվրոպական համերաշխություն» խմբակցությունը և Պյոտր Պորոշենկոն «պահանջում են ևս մեկ անգամ օրակարգ մտցնել կանոնիկ ուկրաինական ուղղափառ եկեղեցու ամբողջական արգելքի հարցը»։ «Ինչո՞ւ են նրանք, ովքեր սկսում են արևմտականներին սպասավորել, բառիս բուն իմաստով դառնում սատանա»,– զարմանք է հայտնել Զախարովան։

Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Աննա Կուզնեցովան նույնպես մեկնաբանել է իրավիճակը Հայաստանում։ «Հայաստանում հարձակումնե՞ր են սկսվել հավատքի վրա,- գրել է նա իր հեռագրային ալիքում,- մի թե՞ խորհրդարանի խոսնակը չգիտի սեփական Սահմանադրությունը: 17-րդ հոդվածը պարզ ասում է. «Հավատքի կառույցներն անջատված են պետությունից»: Եթե հետևենք նրա մտքի թռիչքին, ապա ամեն մի քահանա պետք է հաշվիչ ունենա... Մենք արդեն ունեցել ենք նման մոտեցումներ, երբ եկեղեցիներ քանդվեցին, քահանաներ սպանվեցին, իսկ այդ ընթացքում կորցվեց երկիրը... Ուկրաինայում, կանոնական եկեղեցուն հասցված հարվածը դարձավ անվերադարձելիության կետ...»:

Կուզնեցովան համաձայն է Զախարովայի խոսքերի հետ: «Ժողովրդի ստրկացումն իրականացվում է Արևմուտքի կողմից մշակված ալգորիթմի համաձայն: Ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության կոչերի տակ իրենց տակ են առնում իշխանությունն ու ռեսուրսները, իսկ որպեսզի ոչ ոք չխանգարի խփում են հավատին,- շեշտել է փոխխոսնակը,- Արևմուտքի համար սա լավ մտածված գաղութային ռազմավարություն է, իսկ նրանք, ովքեր նպաստում են դրան, դավաճանում են ազգային շահերին»։

Հիշեցնենք, որ օրերս Կիևում քանդվել էր Ուկրաինական կանոնական ուղղափառ եկեղեցուն պատկանող Տասանորդ եկեղեցու Վլադիմիր-Օլգինսկի մատուռը։ Մայիսի 16-ի երեկոյան ամբողջ տարածքը շրջափակել էին մի քանի հարյուր ոստիկաններ և զինվորականներ մինչև ատամները զինված։ Անվտանգության ուժերը ճնշել են բջջային կապը և ինտերնետը։ Ծանր տեխնիկան սկսել է աշխատել գիշերը։ Ինչպես գրում են սոցիալական ցանցերում, հավատացյալները հիմա գալիս են մատուռի մնացած հիմքի մոտ և աղոթում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular