Իշխանական էժան քարոզչությունը չարժե մեկնաբանել. Գերասիմ Վարդանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրեկ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքից ավտոերթ մեկնարկեց` ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը: Մասնակիցները շրջեցին Արարատի մարզի մի շարք համայնքներում, այնուհետև փակեցին Երևանի հարավային մուտքը: Գրեթե ամբողջ ընթացքն ուղիղ եթերի ռեժիմով հեռարձակվել է համացանցում: Մասնակիցներին ողջունում էին բոլոր համայնքներում, նրանց հետ կիսվում իրենց խնդիրներով:
Ի աջակցություն շարժման՝ ամենօրյա ռեժիմով գրեթե բոլոր մարզերում ճանապարհներ են փակվում:
Ակցիաների մասնակիցներից Գերասիմ Վարդանյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ երթն անցել է շատ հարթ, քաղաքացիները ողջունել են իրենց, բազմամարդությունն էլ խոսում է այն մասին, որ միանում են շարժմանը՝ մեծ հույսերով:
Ամենախնդրահարույց մարզում էլ հուսով են, որ Սրբազանի գլխավորած շարժումը կհաջողի, իրենք էլ տեղում են աջակցում, ճանապարհներ փակում, հետևում չարաբաստիկ սահմանազատման գործընթացին:
Վարդանյանից 1or.am-ը հետաքրքրվեց, թե արդյո՞ք միջադեպեր չեն եղել ավտոերթի ընթացքում, քանի որ իշխանական շրջանակներից պնդումներ կան, թե Արարատի մարզն ամենաիշխանականն է: Բացի այդ, իշխանական մեդիաքարոզչամեքենան ստահոդ թեզեր է շրջանառում:
Վարդանյանը նշեց. «Ոչ մի խնդիր չի եղել: Հրապարակումներին ծանոթ չեմ, մարզում մեզ հաստատ շատ ջերմ են ընդունել: Իշխանական հերթական էժան քարոզչությունը չարժե մեկնաբանել»: