ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանական էժան քարոզչությունը չարժե մեկնաբանել. Գերասիմ Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքից ավտոերթ մեկնարկեց` ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը: Մասնակիցները շրջեցին Արարատի մարզի մի շարք համայնքներում, այնուհետև փակեցին Երևանի հարավային մուտքը: Գրեթե ամբողջ ընթացքն ուղիղ եթերի ռեժիմով հեռարձակվել է համացանցում: Մասնակիցներին ողջունում էին բոլոր համայնքներում, նրանց հետ կիսվում իրենց խնդիրներով: 
Ի աջակցություն շարժման՝ ամենօրյա ռեժիմով գրեթե բոլոր մարզերում ճանապարհներ են փակվում: 
Ակցիաների մասնակիցներից Գերասիմ Վարդանյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ երթն անցել է շատ հարթ, քաղաքացիները ողջունել են իրենց, բազմամարդությունն էլ խոսում է այն մասին, որ միանում են շարժմանը՝ մեծ հույսերով: 
Ամենախնդրահարույց մարզում էլ հուսով են, որ Սրբազանի գլխավորած շարժումը կհաջողի, իրենք էլ տեղում են աջակցում, ճանապարհներ փակում, հետևում չարաբաստիկ սահմանազատման գործընթացին:
Վարդանյանից 1or.am-ը հետաքրքրվեց, թե արդյո՞ք միջադեպեր չեն եղել ավտոերթի ընթացքում, քանի որ իշխանական շրջանակներից պնդումներ կան, թե Արարատի մարզն ամենաիշխանականն է: Բացի այդ, իշխանական մեդիաքարոզչամեքենան ստահոդ թեզեր է շրջանառում:
Վարդանյանը նշեց. «Ոչ մի խնդիր չի եղել:  Հրապարակումներին ծանոթ չեմ, մարզում մեզ հաստատ շատ ջերմ են ընդունել: Իշխանական հերթական էժան քարոզչությունը  չարժե մեկնաբանել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular