Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքի ամրագրումը կարող է վերջ տալ երկարամյա հակամարտnւթյանը ու կայուն խաղաղություն հաստատել․ Արարատ Միրզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս այցը առավել քան սպասված է՝ հաշվի առնելով, թե՛ Հրավային Կովկասում առջիկա վիճակը ու դրանում ԵԱՀԿ ներգրավվածության մեխանիզմների շուրջ քննարկումը, թե՛ ԵԱՀԿ պատասխանատվության գոտոմ առկա մարտահրավերները։

Այս մասին ՀՀ-ի ու Մալթայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ողջունելով Իեն Բորջի այցը Հայաստան` ԵԱՀԿ նախագահի պաշտոնում։

«Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում՝ ԵԱՀԿ-ն այսօր կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև, որոնք պահանջում են բոլոր մասնակից պետությունների կողմից ԵԱՀԿ պատասխանատվության  գոտում կազմակերպության  գործիքակազմի բոլոր մեխանիզմների արդյունավետ կիրառմամբ առկա խնդիրների հասցեագրումը։ Մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասն էլ, ցավոք, զերծ չէ լրջագույն մարտահրավերներից։

Դրանք իրենց հերթին խաթարում են ԵԱՀԿ այնպիսի առանցքային սկզբունքները, ինչպիսիք են պետությունների տարածքային ամբողջականությունը ու ինքնիշխանությունը, սրանք մարտահրավերներ են, որոնք ուղղակիորեն առնչվում են ԵԱՀԿ մանդատին ու ընդգծում են կառույցի հասցեական ներգարավվածության կարևորությունը»,- ասաց նա։

Միրզոյանը նշեց, որ վերը նշված հարցերի համատեքստում է ԵԱՀԿ նախագահի հետ քննարկվել համագործակցության տեսլականը։

«Անդրադարձել ենք տարածաշրջանի անվտանգությանը, իմ գործընկերոջը ներկայացրել եմ Հարավային Կովկասում առկա իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների խաղաղ կարգավորման վերջին փուլում եղած զարգացումները, այդ թվում երկու օր առաջ Ալմաթիում կայացած բանակցությունների վերջին մանրամասները։

Այս համատեքստում ընդգծել եմ ապրիլի 19-ին երկու երկրների սահմանագծման ու սահմանային անվտանգության հանձնաժողովների կողմից ամրագրված պայմանավորվածությունը առ այն, որ սահմանազատման գործընթացի քաղաքական հիմքը պետք է լինի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը»,- նշեց Միրզոյանը։

Վերջինս ևս մեկ անգամ վերահաստատեց իրենց դիրքորոշումը, այն է՝ որ 1991 թ Ալմա-Աթայի  հռչակագիրը և նույն թվականին ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմանները պետք է լինեն երկու երկրների փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման և սահմանազատման գործընթացի հիմքը։

«Առաջին անգամ այս մասին ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը պայմանավորվեցին Պրահայում ու դրանից հետո տարբեր առիթներով տարբեր հարթակներով  հնարավորություն են ունեցել վերահաստատելու այն։

Մենք համոզված ենք, որ հենց այս նույն սկզբունքի ամրագրմամբ խաղաղության պայմանագրում ու հենց խաղաղության պայմանագրի կնքմամբ կարող է վերջ տրվել երկարամյա հակամարտությանը ու կայուն խաղաղություն հաստատվել տարածաշրջանում»,- ասաց Միրզոյանը։

Արտգործնախարաը ընդգծեց, որ կան խաղաղության հաստատման այլ բաղադրիչներ ևս։

«Դրանցից է տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Մենք հանդես ենք եկել մեր տեսլականով՝ «Խաղաղության խաչմերուկ»-ով, մենք ոչ միայն  պատրաստ ենք, այլ նաև շահագրգռված ենք վերահասատել տրանսպորտային հաղորդակցությունը՝ առաջին փուլում երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի հետ՝ հասկանալով, որ բոլոր ենթակառուցվածքները կմնան այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են»,- ասաց նա։

Ամփոփելով՝ Արարատ Միրոզյանը ընդգծեց, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել ՀՀ-ի ու Մալթայի երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի շուրջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномЕС направит в Грузию "политическую миссию"Арпине Саркисян будет назначена главой МВД РАКомпания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовГубернатор Армавирской области Давид Худатян будет назначен министром территориального управления и инфраструктур Комитет госдоходов: В Армении установлены случаи не регистрации наемных работников Армянские фехтовальщики завоевали 4 медали на международном турнире в Тбилиси Заместитель мэра Еревана: Главную елку страны украсим прошлогодними ветками и игрушками Арпине Саркисян назначена министром внутренних дел Армении Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст»Погода в Армении На заседании Совета старейшин Еревана приняты льготы по новым транспортным тарифам Отставки глав КГД, СК и АК Армении приняты Трамп определился с кандидатом в министры транспорта Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейТрамп назначил 27-летнюю Кэролайн Ливитт пресс-секретарем Белого дома Автодороги на территории Армении проходимы Президент Украины назвал телефонный разговор Шольца и Путина «ящиком Пандоры» Убийство в Ереване: погибший недавно прибыл в Армению из Франции Футбольные фанаты требуют отставки главы ФФА Меликбекяна
Самое популярное