Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքի ամրագրումը կարող է վերջ տալ երկարամյա հակամարտnւթյանը ու կայուն խաղաղություն հաստատել․ Արարատ Միրզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս այցը առավել քան սպասված է՝ հաշվի առնելով, թե՛ Հրավային Կովկասում առջիկա վիճակը ու դրանում ԵԱՀԿ ներգրավվածության մեխանիզմների շուրջ քննարկումը, թե՛ ԵԱՀԿ պատասխանատվության գոտոմ առկա մարտահրավերները։

Այս մասին ՀՀ-ի ու Մալթայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ողջունելով Իեն Բորջի այցը Հայաստան` ԵԱՀԿ նախագահի պաշտոնում։

«Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում՝ ԵԱՀԿ-ն այսօր կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև, որոնք պահանջում են բոլոր մասնակից պետությունների կողմից ԵԱՀԿ պատասխանատվության  գոտում կազմակերպության  գործիքակազմի բոլոր մեխանիզմների արդյունավետ կիրառմամբ առկա խնդիրների հասցեագրումը։ Մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասն էլ, ցավոք, զերծ չէ լրջագույն մարտահրավերներից։

Դրանք իրենց հերթին խաթարում են ԵԱՀԿ այնպիսի առանցքային սկզբունքները, ինչպիսիք են պետությունների տարածքային ամբողջականությունը ու ինքնիշխանությունը, սրանք մարտահրավերներ են, որոնք ուղղակիորեն առնչվում են ԵԱՀԿ մանդատին ու ընդգծում են կառույցի հասցեական ներգարավվածության կարևորությունը»,- ասաց նա։

Միրզոյանը նշեց, որ վերը նշված հարցերի համատեքստում է ԵԱՀԿ նախագահի հետ քննարկվել համագործակցության տեսլականը։

«Անդրադարձել ենք տարածաշրջանի անվտանգությանը, իմ գործընկերոջը ներկայացրել եմ Հարավային Կովկասում առկա իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների խաղաղ կարգավորման վերջին փուլում եղած զարգացումները, այդ թվում երկու օր առաջ Ալմաթիում կայացած բանակցությունների վերջին մանրամասները։

Այս համատեքստում ընդգծել եմ ապրիլի 19-ին երկու երկրների սահմանագծման ու սահմանային անվտանգության հանձնաժողովների կողմից ամրագրված պայմանավորվածությունը առ այն, որ սահմանազատման գործընթացի քաղաքական հիմքը պետք է լինի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը»,- նշեց Միրզոյանը։

Վերջինս ևս մեկ անգամ վերահաստատեց իրենց դիրքորոշումը, այն է՝ որ 1991 թ Ալմա-Աթայի  հռչակագիրը և նույն թվականին ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմանները պետք է լինեն երկու երկրների փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման և սահմանազատման գործընթացի հիմքը։

«Առաջին անգամ այս մասին ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը պայմանավորվեցին Պրահայում ու դրանից հետո տարբեր առիթներով տարբեր հարթակներով  հնարավորություն են ունեցել վերահաստատելու այն։

Մենք համոզված ենք, որ հենց այս նույն սկզբունքի ամրագրմամբ խաղաղության պայմանագրում ու հենց խաղաղության պայմանագրի կնքմամբ կարող է վերջ տրվել երկարամյա հակամարտությանը ու կայուն խաղաղություն հաստատվել տարածաշրջանում»,- ասաց Միրզոյանը։

Արտգործնախարաը ընդգծեց, որ կան խաղաղության հաստատման այլ բաղադրիչներ ևս։

«Դրանցից է տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Մենք հանդես ենք եկել մեր տեսլականով՝ «Խաղաղության խաչմերուկ»-ով, մենք ոչ միայն  պատրաստ ենք, այլ նաև շահագրգռված ենք վերահասատել տրանսպորտային հաղորդակցությունը՝ առաջին փուլում երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի հետ՝ հասկանալով, որ բոլոր ենթակառուցվածքները կմնան այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են»,- ասաց նա։

Ամփոփելով՝ Արարատ Միրոզյանը ընդգծեց, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել ՀՀ-ի ու Մալթայի երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի շուրջ։

Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ԽնձորՀայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պшտանդների մասին թղթածրարՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովԵրևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում«Մասնագետը հաշվարկել է, թե ինչպես կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա»Պենտագոնը Բալթյան երկրներին կոչ է արել մեղմացնել Ռուսաստանի հասցեին հնչող հռետորաբանությունը. ReutersՀաքերային հարձակnւմ Binance կրիպտոարժութային բորսայի վրա. վնասը կազմել է 6.3 մլրդ դոլարԸմբշամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 2 ներկայացուցիչՄուսալեռում բшխվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. մեքենաներց մեկն էլ բшխվել է կայանված 2 ավտոցիստեռնի. 1 անձ վիրավnրվել էՎեհափառի օծման 27 ամյակի առիթով դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանըԼավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի նախարարական հանդիպմանը մասնակցելու համար«Փաշինյանը վախեցած է իր սեփական ժողովրդականությունից»Նեթանյահուի բլոկը Քնեսեթի ընտրություններում ստացել է 53 տեղՈւժերի նոր հարաբերակցությունը Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում և Հայաստանի դիվանագիտական երկընտրանքները. փորձագետԵղվարդում ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԿԺԴՀ-ն մտադիր չէ սահմանափակել ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության ռшզմական ակտիվությանն արձագանքելու եղանակները. Հյուսիսային Կորեայի ՊՆ«Ալ-Նասրը» գոլառատ խաղում հաղթեց «Ալ-Խոլուդին». Ռոնալդուն՝ հեթ-տրիկի հեղինակԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ մասնակիցԼեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը ընդունել է  չճանաչված հանրապետության դրոշի, զինանշանի եւ օրհներգի մասին օրենքները. պատմության այս օրը (հոկտեմբեր 30)Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենցԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՎթար է․ ջուր չի լինելուԱդրբեջանին տրված սահմանադրության փոփոխության խոստումը փաշինյանական իշխանությանը մտցրել է փակուղի. Տիգրան ԱբրահամյանՌազմատրանuպորտային ավիացիայի թռիչքների կտրուկ ավելացումը կարող է վկայել հնարավոր էuկալացիայի պայմաններում ամերիկյան ուժերի նախապատրաստական աշխատանքների մասին. Արտակ ԶաքարյանԵրկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից ոչ հեռու. զգացվել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերումԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ ՍտյուարտըՇտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստը«Աղի լճի» մոտ փլուզման հետևանքով մարդ է կյանքից հեռացել․ ի՞նչ է եղելՌուսաստանը հարվածներ է հասցրել ՈւկրաինայինBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 114,02 դոլարիԸմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԱզատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnրՎենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւՆեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկից հետոԵվս մեկ լոլիկային արքայիկ. Փաշինյանը լոլիկի օրինակն է օգտագործում բացատրելու համար, թե ինչո՞ւ գազի բարձր գները չեն վախեցնում հայերինՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծելԵրևանի էներգետիկ փակուղին. Աշխարհաքաղաքական բլեֆի գինը հայ քաղաքացիների համարՕբամայի վարչակազմը, նրա ենթականերն ու կուսակիցները դավшճանեցին ուկրաինացիներին. ԶախարովաԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինիԱնհայտ կորած զինծառա­յողների ընտանիքներները կշարունակեն գումար ստանալ, որոշ ընտանիքներ՝ ոչ
Ամենադիտված