Կստանանք այն, ինչ ցանկանանք․ Ալիև
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Երբ ինձ մի անգամ հարցրին Շուշիի մասին, ասացի, որ առանց նրա գրավման՝ մեր գործը կիսատ է մնալու։ Կարծում եմ՝ բոլորը հասկացան, որ մենք կանգ չենք առնելու, քանի դեռ Շուշին չի ազատագրվել», – այս մասին Ալիևը ասել է մայիսի 10-ին Շուշիում լրագրողների հետ զրույցում։
«Հիմա Հայաստանի հետ մեր գործերն ընթանում են այնպես, ինչպես մեզ է պետք։ Բայց եթե կրկին տեսնենք, որ այնտեղ ռևանշիստները գլուխ են բարձրացնում, Ֆրանսիան Հայաստանին զենքեր է տրամադրում և դրանք հասնում են կրիտիկական չափերի, ապա մեզնից ոչ ոք թող չնեղանա։
Ամեն դեպքում բոլորը գիտեն մենք ինչի ենք ունակ, մեր բանակը ինչի է ունակ և մեր կամքը ինչքան ամուր է։ Ոչ ոք մեր դիմաց չի կարող կանգնել։
Մեր պահանջով վերադարձվել են Ղազախի շրջանից զավթված 4 գյուղ։ Այդպես կլինի հետագայում ևս։ Խոսքի իրավունքը մեզ է պատկանում, մենք Կովկասի առաջատար պետությունն ենք բոլոր առումներով։ Մենք պատերազմ չենք ցանկացել, հիմա էլ չենք ուզում, մեզ մեր հողերն են պետք և կստանանք այն, ինչ ցանկանանք»,-ասել է Իլհամ Ալիևը։