ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կստանանք այն, ինչ ցանկանանք․ Ալիև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Երբ ինձ մի անգամ հարցրին Շուշիի մասին, ասացի, որ առանց նրա գրավման՝ մեր գործը կիսատ է մնալու։ Կարծում եմ՝ բոլորը հասկացան, որ մենք կանգ չենք առնելու, քանի դեռ Շուշին չի ազատագրվել», – այս մասին Ալիևը ասել է մայիսի 10-ին Շուշիում լրագրողների հետ զրույցում։

«Հիմա Հայաստանի հետ մեր գործերն ընթանում են այնպես, ինչպես մեզ է պետք։ Բայց եթե կրկին տեսնենք, որ այնտեղ ռևանշիստները գլուխ են բարձրացնում, Ֆրանսիան Հայաստանին զենքեր է տրամադրում և դրանք հասնում են կրիտիկական չափերի, ապա մեզնից ոչ ոք թող չնեղանա։

Ամեն դեպքում բոլորը գիտեն մենք ինչի ենք ունակ, մեր բանակը ինչի է ունակ և մեր կամքը ինչքան ամուր է։ Ոչ ոք մեր դիմաց չի կարող կանգնել։

Մեր պահանջով վերադարձվել են Ղազախի շրջանից զավթված 4 գյուղ։ Այդպես կլինի հետագայում ևս։ Խոսքի իրավունքը մեզ է պատկանում, մենք Կովկասի առաջատար պետությունն ենք բոլոր առումներով։ Մենք պատերազմ չենք ցանկացել, հիմա էլ չենք ուզում, մեզ մեր հողերն են պետք և կստանանք այն, ինչ ցանկանանք»,-ասել է Իլհամ Ալիևը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular