Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. Ֆոտո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏարիներ շարունակ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի տարածքում՝ Երևան-Էջմիածին ավտոճանապարին, հոսող կոյուղաջրերը օրերը տաքանալուն զուգահեռ ավելի վտանգավոր են դառնում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առատորեն կոյուղաջրերը հոսում են , օրերը տաքանալուն զուգահեռ գարշահոտը անտանելի է դառնում, սակայն պատկան մարմինները «մատը մատին» չեն տալիս:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն ասում էին. «Ստեղծված արտակարգ իրավիճակը գնալով անտանելի է դառնում: Ձմռանը գոնե ցուրտ էր, այդքան չէր զգացվում, բայց եղանակները տաքանալուն պես այլևս չգիտենք՝ ում դիմենք, որ նման մեծ նշանակություն ունեցող ճանապարհահատվածի խայտառակությունը վերջապես վերացնեն: Գյուղապետարանը գցում է ջրմուղի վրա, գումար ենք հավաքում, մեկ-մեկ գալիս, մաքրում են , սակայն կարճ է տևում այն, կրկին մի քանի օր հետո նույն հակասանիտարական վիճակն է»։
Վերջում հուսահատված բնակիչները խնդրանքով դիմեցին պատկան մարմիններին, որ գոնե այս անգամ խնդրին վերջնական լուծում տրվի:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի